Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԵԿՄ-ն արտահերթ համագումարի մտադրություն ունի

ԵԿՄ-ն արտահերթ համագումարի մտադրություն ունի
18.06.2018 | 22:50

ԵԿՄ-ում, որի վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է և ամենայն հավանականությամբ նաև կկալանավորվի, տրամադրված են արտահերթ համագումար անցկացնել և ընտրել նոր նախագահ։

ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը կատարվե՞լ են փոփոխություններ կառույցի ներսում, կա՞ լուծարման գործընթաց հարցին պատասխանել է. «Ես այսօր խոսել եմ ԵԿՄ վարչության փոխնախագահի, ԵԿՄ մարզային խորհրդի նախագահի և ԵԿՄ տարածքային բաժանմունքի նախագահի ու ևս մի քանիսի հետ և նրանք, կարծես թե, ճիշտ են համարում ԵԿՄ արտահերթ համագումար նախաձեռնելը և նոր ղեկավարություն ընտրելը»։ Նրա խոսքով՝ ինքը չի կարող ներկայացնել ընդհանուր տրամադրվածությունը, բայց կան վարչության անդամներ, որ ճիշտ են համարում արտահերթ համագումարի անցկացումը։ Հարցին, թե իր համար անակնկա՞լ էր ԱԱԾ-ի բացահայտումը, Վարդանյանը պատասխանեց. «Մինչև հիմա չեմ ուզում հավատալ՝ ինչպե՞ս կարող էր նման բան լինել։ Եթե ես տեղյակ լինեի, որ նման բան կա, իհարկե, չէի աշխատի»։ Վարդանյանը նաև ասաց, որ ԵԿՄ վարչության նիստ կամ աշխատակազմի խորհրդակցություն չի եղել ու որևէ դիրքորոշում այս պահին կառույցը չի կարող հայտնել։

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ