Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էդուարդ Շարմազանով. Կարծում եմ` պետք է հնարավորություն տալ իրավապահներին իրականացնելու իրենց լիազորությունները

Էդուարդ Շարմազանով. Կարծում եմ` պետք է հնարավորություն տալ իրավապահներին իրականացնելու իրենց լիազորությունները
18.06.2018 | 22:51

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի մասնակցի Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությոնից զրկելու հարցով ԱԺ արտահերթ նիստին: «Այսօր երեկոյան ես աշխատանքային այցով մեկնում եմ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա: Սևծովյան խորհրդարանական վեհաժողովին տեղի է ունենալու Հայաստանի նախագահության ստանձնումը: ԱԺ-ն ստանձնելու է ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը, և ես՝ որպես ԱԺ նախագահի տեղակալ, պետք է ներկայացնեմ Հայաստանը»` ասաց Էդուարդ Շարմազանովը:


Հարցին՝ եթե մասնակցեր, ինչպես էր քվեարկելու, Շարմազանովը պատասխանեց. «Իմ մոտեցումը չի փոխվել: Իմ 11-ամյա խորհրդարանական գործունեության ընթացքում եղել են դեպքեր, երբ իրավապահ մարմինները քննչական գործողություններն ավելի արդյունավետ իրականացնելու համար դիմել են ԱԺ, որ հնարավորություն տա իրավապահ մարմիններին ամբողջ ծավալով, առանց խոչընդոտների, իրականացնի գործողություններ ու ես միշտ կողմնակից եմ եղել այդ հնարավորությունը իրավապահ մարմիններին տալուն»: Նա նշեց, որ իր այս քայլը ոչ թե անձի հետ է կապված, այլ՝ իրավապահ մարմիններին օժանդակելու անհրաժեշտության:

Դիտվել է՝ 969

Մեկնաբանություններ