Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նազիկ Ամիրյան. Ես թուլամորթ մարդ չեմ, որ ինքնասպանություն գործեմ

Նազիկ Ամիրյան. Ես թուլամորթ մարդ չեմ, որ ինքնասպանություն գործեմ
18.06.2018 | 22:53

Ես թուլամորթ մարդ չեմ, որ ինքնասպանություն գործեմ` ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով հայտնել է Մանվել Գրիգորյանի կինը՝ գնդապետ Նազիկ Ամիրյանը՝ հերքելով իր ինքնասպանության լուրերը:

«Ասացի` ուղիղ եթերով նկարեն, որ բոլորը տեսնեն։ Ով այդպիսի ցանկություն ունի, երևի ինքն է ուզում առաջինն ինքնասպանություն գործել: Ես հիմա ուղիղ եթերում եմ, թող տեսնեն, որ ես կենդանի եմ: Ես այդքան թուլամորթ մարդ չեմ, որ ինքնասպանություն գործեմ»,- ասաց Նազիկ Ամիրյանը:

Դիտվել է՝ 3712

Մեկնաբանություններ