Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արամ Սարգսյան. Գեներալ Մանվելի երկրապահը Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի երկրապահն էր

Արամ Սարգսյան. Գեներալ Մանվելի երկրապահը Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի երկրապահն էր
18.06.2018 | 22:53

Ամենաազդեցիկը երեխաների նամակներն էր ՝զինվորներին ուղղված նամակների տեղ չհասնելը` ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի արարքին:

«Տղաները անցան պատերազմով, բայց չհաղթահարեցին նյութապաշտությունը: Դա նման է կարմիր կովին՝ կաթը տալիս է, իսկ վերջում թափում է: Աններելի է, բայց մեղքը պետք է նայել այն համակարգի մեջ, որը մարդկանց դարձրեց այդպիսին»,-նկատեց պատգամավորը: Արամ Սարգսյանի խոսքով՝ պատերազմի տարիներին Մանվել Գրիգորյանը ոչինչ չուներ․ «Նա Երևան եկավ Հոկտեմբերի 27-ից հետո: Նրան բերեց Քոչարյանը և տվեց գեներալ-լեյտենանտի կոչում: Գեներալ Մանվել Գրիգորյանի երկրապահը Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի երկրապահն էր»:

Դիտվել է՝ 1155

Մեկնաբանություններ