Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ֆրանսիայում 240 հազար եվրոյով վաճառել են Էքզյուպերիի՝ ջրաներկով նկարը

Ֆրանսիայում 240 հազար եվրոյով վաճառել են Էքզյուպերիի՝ ջրաներկով նկարը
19.06.2018 | 17:48

Անտուան դը Սենտ Էքզյուպերիի նկարը, որ եղել է նրա նամակներից մեկում, հանվել է աճուրդի ու վաճառվել 240 500 եվրոյով: Մի կնոջ հասցեագրված նամակում եղած նկարը պատկերում է «Փոքրիկ իշխանը» վիպակի գլխավոր հերոսին: Աշխատանքն արված է ջրաներկով՝ հավանաբար 1943-1944-ին:

Դիտվել է՝ 1408

Մեկնաբանություններ