Վրաստանի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն ծրագրում է կրճատել նախարարների թիվը՝ 14-ից 11-ի, չնշելով, թե որ նախարարների մասին է խոսքը:
Համաձայն Սահմանադրության՝ կուսակցությունը պետք է նոր կառավարության կազմը ներկայացնի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն մինչև հունիսի 20-ը, որից հետո յոթնօրյա ժամկետում նախագահը պետք է նոր կաբինետը ներկայացնի խոհրդարանի հաստատմանը։