Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ-ի 25 կոնգրեսական կոչ են արել պետքարտուղար Պոմպեոյին աջակցել Հայաստանին

ԱՄՆ-ի 25 կոնգրեսական կոչ են արել պետքարտուղար Պոմպեոյին աջակցել Հայաստանին
19.06.2018 | 19:04

«Կոչ ենք անում ձեզ աջակցել Հայաստանում դրական քաղաքական զարգացումներին»` այսպես են սկսել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյին նամակը ԱՄՆ կոնգրեսականնները` «Ամերիկայի ձայն»-ին հաղորդել է կոնգրեսական Ջեքի Սփիրի գրասենյակը:

Կոնգրեսականների խոսքով, ժողովրդի աջակցությամբ, խաղաղ ճանապարհով վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն ունի եզակի հնարավորություն «վերափոխելու Հայաստանի քաղաքական, կառավարական, տնտեսական դաշտը և Հայաստանի ողջ բնույթը»: «Այս հնարավորությունն իր մեջ զգալի ռիսկեր է պարունակում, և մենք կարող ենք նվազեցնել այդ ռիսկերը՝ օգնելով ամրապնդել Հայաստանի քաղաքական և քաղաքացիական հաստատությունները, աջակցելով Հայաստանի ընտրած քաղաքական առաջնահերթությունների իրականացմանը»,- նշված է նամակում:

Կոնգրեսականների կարծիքով, ԱՄՆ-ի օգնությունը հատկապես էական է անցումային շրջանում, երբ կառավարությունն ու քաղաքացիները փորձում են հաղթահարել կոռուպցիոն անցյալը: Նրանք կոչ են անում պետքարտուղարին զգալի ավելացնել Հայաստանին հատկացվող օգնությունը և օգնել պայքարել կոռուպցիայի դեմ:

Դիտվել է՝ 1267

Մեկնաբանություններ