Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ապօրինի ռազմամթերք պահելու գործում Մանվել Գրիգորյանը նախնական համաձայնությամբ հանցակցել է իր կնոջ և դստեր հետ

Ապօրինի ռազմամթերք պահելու գործում Մանվել Գրիգորյանը նախնական համաձայնությամբ հանցակցել է իր կնոջ և դստեր հետ
19.06.2018 | 19:07

Մանվել Գրիգորյանն ապօրինի ձեռք է բերել և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող զենք, և այդ հիմքով նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի հատկանիշներով` ԱԺ-ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատգամավորներին ներկայացնելով երկու միջնորդություն՝ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին։ Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ նախաքննության տվյալների համաձայն, Մանվել Գրիգորյանը նախնական համաձայնությամբ գործել է իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, դստեր՝ Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածնի բնակիչներ Սեյրան Ղազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ։

«Այս անձինք հանցակցել են նրա հետ այս պահին Մանվել Գրիգորյանին մեղսագրվող արարքներից մեկի՝ խմբով ապօրինի զենք, ռազմամթերք պահելու մեջ։ Այդ մասով արդեն իսկ մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել, մյուսի մասով նախատեսվում է։ Բայց, կարծում եմ, որ բոլորի համար հասկանալի է, որ մեծ ծավալների մասին է խոսքը»,- հայտարարեց Դավթյանը։
Բացի այդ, ըստ Դավթյանի, Մանվել Գրիգորյանը, լինելով ԵԿՄ նախագահ, ՊՆ-ից, հասարակության անդամներից ստանալով պարենային օգնություն՝ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից անձանց փոխանցելու համար՝ յուրացրել է։ Դատախազն ասաց, որ քննությամբ դեռ չի պարզվել, թե ովքեր են այս գործի շրջանակներում հանցակցել Մանվել Գրիգորյանին։ Խուզարկությամբ հայտնաբերված ապրանքներից միայն մսի, ձկան պահածոյի և խտացրած կաթի արժեքը կազմում է շուրջ 7000000 ՀՀ դրամ: Դավթյանի ներկայացմամբ՝ այդ ապրանքները «Արա և Այծեմնիկ» բաց բաժնետիրական ընկերության տարածքում օգտագործել է իր հայեցողությամբ, սննդամթերքը ծառայեցրել է որպես կեր վայրի կենդանիների կերակրման համար։


Մանվել Գրիգորյանի տան աշխատակիցները, Դավթյանի փոխանցմամբ, տվել են ցուցմունքներ և ասել, որ Արշալույս գյուղի ամառանոցը պատկանել է Մանվել Գրիգորյանին և այնտեղ օգտագործվող սնունդով կերակրել են այնտեղ պահվող կենդանիներին։ ԵԿՄ տարածքային կառույցներին ապրիլյան պատերազմի մասնակիցների համար օգնություն տրամադրած քաղաքացիները, ըստ Դավթյանի, տվել են ցուցմունքներ ու հաստատել դա։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնեց, որ ձեռքբերված ապացույցները հիմք են տալիս Մանվել Գրիգորյանի գործով մեղադրանք առաջադրելու` ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և իր կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Դիտվել է՝ 2874

Մեկնաբանություններ