Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արման Եղոյան. Վարչապետի՝ հեռուստաընկերությունների մասին գրառումը չի վերաբերում իշխանությունների քննադատությանը

Արման Եղոյան. Վարչապետի՝ հեռուստաընկերությունների մասին գրառումը չի վերաբերում իշխանությունների քննադատությանը
19.06.2018 | 19:11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հեռուստաընկերությունների մասին գրառման մեջ խոսքն այն մասին չէ, որ իշխանություններին չեն կարող քննադատել` Tert.am-ին ասել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նկատի ուներ և որ հեռուստաընկերությանը Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ՝ հայտարարելով, որ որոշ հեռուստաընկերություններ, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից, որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել: «Հասցեատերերի վերաբերյալ վարչապետի գրառմանն ավելացնելու ոչինչ չունեմ, սակայն կարող եմ ասել, որ խոսքն իշխանություններին քննադատության մասին չէ»,-ասաց Փաշինյանի մամուլի խոսնակը:

Սոցցանցերում օգտատերերն արդեն գտել են «հասցեատիրոջը»՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի ժամը» հաղորդման մեկնաբան Գեղամ Մանուկյանին: Հարցին, թե հնարավո՞ր է՝ խոսքը Գեղամ Մանուկյանի մասին է, Արման Եղոյանը կրկնեց. «Ես չեմ կարող անուններ տալ, բայց այն հեռուստաընկերությունները կամ լրագրողները, որոնք իրենց չեն տեսնում որպես այս գրառման հասցեատեր, նրանք անհանգստանալու որևէ պատճառ չունեն: Ասեմ, որ խոսքը շատ կոնկրետ իրավիճակի մասին է»:

Դիտվել է՝ 1401

Մեկնաբանություններ