Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ստեփանակերտի համար նախատեսված քանդակը

Ստեփանակերտի համար նախատեսված քանդակը
20.06.2018 | 12:42

Քանդակագործ Հարություն Համբարչյանն իր ֆեյբուքյան էջում գրում է.

Արցախի կառավարության հաստատմամբ և Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդությամբ Ստեփանակերտի համար նախատեսված «Մեսրոպ Մաշտոց» քանդակի իրական չափերի ստեղծման փուլը ընթացքում է։

Միջին տարբերակի դետալիզացիայի, ֆորմաների և ընդհանուր կոմպոզիցիայի վեջնական ստացման և ճշգրտման աշխատանքների համար իրենց աջակցությամբ էին հանդես եկել մի շարք ընկերներ՝ Շուշան Պետրոսյանը, Արշակ Զաքարյանը, Լևոն Չակմակյանը, Վահե Բեգոյանը, Գուրգեն Մելիքյանը և այլք։

Այժմ իրական չափերի ստեղծման համար անհրաժեշտ է տեխնիկական կամ ֆինանսական աջակցություն՝ ձեռք բերելու համար տեխնիկական անհրաժեշտ միջոցները։ Բոլոր նրանք, ովքեր կցանկանան աջակցել Արցախի համար կարևոր այս նախաձեռնությանը՝ գրեն անձնական նամակով կամ զանգահարել (077881716)։ Պտղնիից կավ բերելու համար մի շարք ընկերներ առաջարկեցին իրենց օգնությունը։

Դիտվել է՝ 1639

Մեկնաբանություններ