«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Սուրբ Հողի երեք պատրիարքները կրկին բողոքի նամակ են հղել Իսրայելի վարչապետին

Սուրբ Հողի երեք պատրիարքները կրկին բողոքի նամակ են հղել Իսրայելի վարչապետին
20.06.2018 | 12:59

Երկուշաբթի երեկոյան մի քանի լրատվամիջոցներ ու գործակալություններ, այդ թվում՝ France-Presse-ը և The Jerusalem Post-ը, տարբեր խորագրերով հոդվածներ հրապարակեցին Սուրբ Հողի երեք պատրիարքների՝ Իսրայելի վարչապետին ուղղված պահանջի վերաբերյալ: Փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, երբ 3 օրով փակվեցին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի դռները, Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, հույն պատրիարք Թեոֆիլոս Երրորդն ու Լատինաց Ս. Երկրի Քուստոս Ֆրանչեսկո Պատոնը, ինչպես հաղորդում է France-Presse-ը, կրկին բողոքի նամակ են հղել Բենյամին Նեթանյահուին՝ խնդրելով կանխել եկեղեցապատկան հողերը յուրացնելու օրինագծի ընդունումը: Երուսաղեմի պատրիարքները մեղադրում են Իսրայելի իշխանություններին մի քանի ամիս առաջ ստանձնած պարտավորությունը չկատարելու համար, որ հանգեցրել է կողմերի միջև խոր ճգնաժամի: Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի՝ իրենց մինչ օրս չհանդիպելու և հարցերը չքննարկելու առնչությամբ: The Jerusalem Post-ը հոգևոր առաջնորդների դիմումից բացի ներկայացնում է Կնեսետում օրինագծի հեղինակ՝ «Քուլանու» կուսակցության անդամ, պատգամավոր Ռախել Ազարիայի տեսակետը, որ եկեղեցական հողերի մասին օրենքը պաշտպանելու է Երուսաղեմի այն բնակիչներին, որ բնակվում են եկեղեցապատկան հողերի վրա ու հողերի վաճառքի պատճառով չեն մնա դրսում:


Ազարիան նշել է, որ այս պնդումները կեղծ են, և երկուշաբթի օրվանից ներկայացվել է մեկ այլ օրինագիծ, որը ուղղված չէ եկեղեցիների դեմ և կոչված է կանխելու վնասները, որոնք կկրեն եկեղեցու հողերի վրա ապրող բնակիչները:


«Վարչապետի և պաշտոնատար անձանց խնդրանքով, մենք վաղուց արդեն դադարեցրել ենք օրինագծի ներկայացումը: Մենք մտադրություն չունենք այնպիսի օրինագիծ առաջ քաշել, որը խտրականություն է առաջացնելու եկեղեցիների դեմ»,- հայտարարել է իսրայելցի պատգամավորը։

Դիտվել է՝ 1493

Մեկնաբանություններ