Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀՅԴ-ն տեսակետ չհայտնեց կուտակային համակարգի մասին օրինագծի վերաբերյալ

ՀՅԴ-ն տեսակետ չհայտնեց կուտակային համակարգի մասին օրինագծի վերաբերյալ
20.06.2018 | 13:03

ԱԺ-ում Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու քննարկումից հետո բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին՝ կողմ են քվեարկելու նախագծին, տեսակետ չհայտնեց ՀՅԴ-ն:

«Աջակցում ենք այս բարելավմանը, որովհետև չաջակցել այս բարելավմանը՝ կլինի այն, ինչ կար՝ ավելի վատ տարբերակը կմտնի ուժի մեջ, բայց կրկնում եմ՝ պայմանով, որ շարունակենք քննարկումները»` հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը և հավելեց. «Մենք ասել ենք, որ պաշտպանում ենք այս կառավարությանը և ասել ենք, որ պետք է աջակցենք, որ այն ռեֆորմները, որոնք երկրում պետք է իրականացվեն, իրականացվեն»:
«Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանը հնչեցրեց խմբակցության չփարատված մտահոգությունները աղմկահարույց համակարգի նկատմամբ` հայտարարելով, որ «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումը կախված է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պատասխաններից։ Քննարկման վերջում նրանք ևս հայտարարեցին՝ օրենքում լրացումներին կողմ են քվեարկելու:


Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հավելեց, որ նոր կառավարության առաջարկած փոփոխությունը, երբ պետությունը կուտակում է 7,5, իսկ քաղաքացին 2,5 տոկոս, ժամանակավոր լուծում է․ «Եվ տրամաբանությունը այստեղ շատ պարզ է․ ոչ թե հանրությանը հաճոյանալն է տրամաբանությունը, այլ ուղղակի հանրության այն մասի մոտ, ովքեր որ հիմա պարտադիր պետք է դառնան մասնակից՝ կուտակային կենսաթոշակային համակարգի, տնօրինվող եկամուտների էական նվազեցում չառաջացնելը: Եվ դա, կարծում ենք, տրամաբանական է մեր դեպքում, երբ որ մենք խոսում ենք մեկ այլ դեպքում՝ այլ քննարկման ժամանակ, աշխատող ու աղքատ մարդու մասին»:
2014 թվականից հանրահավաքների ու բազմաթիվ բողոքի ակցիաների պատճառ դարձած օրենքի՝ ամբողջությամբ ուժի մեջ մտնելը շարունակ ձգձգվում էր, և թեև ժամանակին «Ելք» խմբակցությունը դեմ էր արտահայտվել կուտակային համակարգին, այնուամենայնիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշակի լրացումներով օրենքն ամսվա սկզբին ուղարկեց խորհրդարան։ Կառավարության նիստին վարչապետի հետ առճակատման գնացած նախարար Արծվիկ Մինասյանի կուսակցության՝ ՀՅԴ-ի ներկայացուցիչները այսօր ելույթներ չունեցան, սակայն նրանք սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ դրա ընդունմանը ձեռնպահ են քվեարկել։ Հանձնաժողովի ՀՀԿ-ական ղեկավար Հակոբ Հակոբյանը, իր ելույթում նշելով, որ խմբակցություններից մեկը ձեռնպահ է քվեարկել, չասաց որ խմբակցությունն էր, ինչը հարուցեց պատգամավոր Էդմոն Մարուքյանի զայրույթը և վեճի պատճառ դարձավ։

Դիտվել է՝ 2096

Մեկնաբանություններ