Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ֆրանսիան և Գերմանիան պայմանավորվել են եվրագոտու ընդհանուր բյուջե ստեղծել

Ֆրանսիան և Գերմանիան պայմանավորվել են եվրագոտու ընդհանուր բյուջե ստեղծել
20.06.2018 | 13:11

Ֆրանսիան և Գերմանիան համաձայնեցրել են եվրագոտու ընդհանուր բյուջե ստեղծելու հարցը: France24-ի հաղորդմամբ` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Մակրոնի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրանք ընդգծել են, որ ցանկանում են հիմնարար բարեփոխումներ իրականացնել եվրագոտու բարգավաճման համար:

Մակրոնը նշել է, որ «դա իրական բյուջե կլինի՝ եկամուտներով և ծախսերով»: Նրա խոսքով՝ Փարիզն ու Բեռլինը հույս ունեն իրենց գաղափարն իրականություն դարձնել մինչև 2021-ը: Բյուջեի չափը կքննարկվի եվրագոտու մյուս երկրների հետ:

Դիտվել է՝ 1271

Մեկնաբանություններ