Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էրդողանն առաջին անգամ լրջորեն կորցնում է ժողովրդականությունը

Էրդողանն առաջին անգամ լրջորեն կորցնում է ժողովրդականությունը
20.06.2018 | 13:24

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր քաղաքական գործունեության ամբողջ ընթացքում առաջին անգամ լրջորեն կորցնում է ժողովրդականությունը` գրում է բրիտանական The Times-ը` ներկայացնելով Թուրքիայում հունիսի 24-ի ընտրություններից առաջ երկրում տիրող մթնոլորտը։

Ըստ ամերիկացի փորձագետ Մաքս Հոֆմանի՝ բացի պահպանողական թուրքերից, Էրդողանին որոշակի աջակցություն էին ցույց տալիս առավել քիչ կրոնապաշտ, աջակողմյան հայացքների տեր թուրքերը, որ հավատում էին` նա մյուսներից առավել լավ կարող է ղեկավարել երկրի տնտեսությունը։ Այսօր այդ հատվածը նույնպես երկմտանքի մեջ է։


«Մեր հարցումները նաև ցույց են տալիս, որ մարդիկ բարկացած են սիրիացի ներգաղթյալների հետ վարվող քաղաքականության և կրթական համակարգի խնդիրների պատճառով։ Թուրքիայում կա «հոգնածություն Էրդողանից»։ 15 տարի է՝ իշխանության է, ամեն օր հեռուստաալիքները նրան են ցույց տալիս և արդյունքում բազմաթիվ թուրքեր պարզապես հոգնել են»,- նշում է փորձագետը։

Դիտվել է՝ 1181

Մեկնաբանություններ