Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով

Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով
21.06.2018 | 10:25

Ելնելով Ընտրական օրենսգիրքը և ընտրական գործընթացները կարգավորող օրենսդրությունը բարեփոխելու՝ կառավարության ծրագրում ամրագրված անհրաժեշտությունից, նպատակ ունենալով բարձրացնել հանրային կառավարման ներառականությունն ու թափանցիկությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, քարտուղար՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը (համաձայնությամբ)։


ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին հանգուցալուծում տալու անհրաժեշտությունը, դիմել էր ԱԺ խմբակցություններին՝ առաջարկելով Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների մեկնարկի համար ձևավորել աշխատանքային խումբ:


Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ խորհրդարանի 4 քաղաքական ուժերից երեքն անհրաժեշտ են համարում ԱԺ արտահերթ ընտրությունները, որ պետք է հաջորդեն ընտրական համակարգի բարեփոխումներին, ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն այդ հարցով քննարկումների պատրաստակամություն է հայտնում: Արտահերթ ընտրություններին կողմ են նաև մի քանի արտախորհրդարանական քաղաքական ուժեր:

Դիտվել է՝ 1694

Մեկնաբանություններ