Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Զաքիր Հասանով. Մեր նպատակն է՝ նախապատրաստել բանակը պատերազմի

Զաքիր Հասանով. Մեր նպատակն է՝ նախապատրաստել բանակը պատերազմի
21.06.2018 | 10:34

Ադրբեջանը պատրաստվում է հաջորդ շաբաթվա զորահանդեսին ցուցադրել նոր զինատեսակներ, մասնավորապես, հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք «ի վիճակի են ոչնչացնել հակառակորդի տարածքի խորքում գտնվող օդային և ցամաքային թիրախները»` հայտարարել է Ադրբեջանի Պնախարար Զաքիր Հասանովը:

Նա նաև նշել է, որ հունիսի 26-ի զորահանդեսին բանակը ցուցադրելու է հակաօդային այնպիսին պաշտպանական համակարգեր, որոնց մասին խոսվել է, սակայն երբևէ չեն ցուցադրվել: Վերջերս ադրբեջանական բանակը համալրվել է բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով և իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով: Պատասխանելով լրագրողների հարցերին` Զաքիր Հասանովը հայտարարել է, թե նախագահ Իլհամ Ալիևն իրենց առջև խնդիր է դրել՝ ապահովել բանակի պատրաստվածությունը իրական ռազմական գործողություններին:
«Մեր նպատակն է՝ նախապատրաստել բանակը պատերազմի, և այսօր ադրբեջանական բանակն արդեն պատրաստ է ազատագրել օկուպացված տարածքները: Բանակը պատրաստ է նաև հոգեբանորեն»,- ասել է Հասանովը, թվարկելով վերջին շրջանում ադրբեջանական զինուժի «ձեռքբերումները»: Հասանովը պնդել է, թե «ազատագրվել է 11 հազար հեկտար տարածք»:


Ադրբեջանի Պնախարարը նաև ասել է, թե բացի Նախիջևանի սահմանին հողատարածք «ազատագրելուց», ադրբեջանական զինված ուժերն այժմ «կարողանում են վերահսկել նաև Լաչին տանող ճանապարհը»: «Դա տակտիկապես կարևոր գործողություն էր, որն իրականացվել է մեր բանակի կողմից, և ես գոհ եմ արդյունքներից: Մենք վերահսկողության տակ վերցրինք Լաչին տանող ճանապարհը»,- Հասանովի այս խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս Ազերբայջան» լրատվական գործակալությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, արձագանքելով Ադրբեջանի Պնախարարի հայտարարություններին, շնորհավորել է վերջինիս «սեփական տարածքում հողերի «ազատագրման» կապակցությամբ»:

Դիտվել է՝ 2091

Մեկնաբանություններ