Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հռոմի Ֆրանցիսկոս պապը քննադատել է Թրամփի՝ միգրացիոն քաղաքականությունը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը քննադատել է Թրամփի՝ միգրացիոն քաղաքականությունը
21.06.2018 | 10:40

Հռոմի Ֆրանցիսկոս պապը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը, որով ներգաղթյալների ընտանիքները բաժանվում են Մեքսիկայի հետ սահմանին:

Reuters-ին տված հարցազրույցում քահանայապետը նշել է, որ աջակցում է ԱՄՆ կաթոլիկ եպիսկոպոսների հայտարարություններին, որ երեխաներին ծնողներից բաժանելու քաղաքականությունն անվանել են «անբարոյական և կաթոլիկ արժեքներին հակասող»: «Հեշտ չէ, սակայն պոպուլիզմը լուծում չէ»,- ասել է Հռոմի պապը: Նրան մտահոգում է Դոնալդ Թրամփի զրոյական հանդուրժողականությամբ միգրացիոն քաղաքականությունը, որի համաձայն՝ իշխանությունները մտադիր են քրեական հետապնդման ենթարկել սահմանն անօրինաբար հատող բոլոր ներգաղթյալներին: Նրանք մտադիր են մեծահասակներին բանտ ուղարկել, իսկ նրանց երեխաներին՝ կառավարական ապաստարաններ:

Դիտվել է՝ 1270

Մեկնաբանություններ