Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կարևորվել է վստահությունն իշխանության նկատմամբ

Կարևորվել է վստահությունն իշխանության նկատմամբ
22.06.2018 | 02:08

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի «ոչ»-ը չհաստատեցին ո՛չ վարչապետը, ո՛չ էլ ԱԺ-ն։ Նախարարի հրաժարականը չվավերացրեց վարչապետը, իսկ ԱԺ-ն` վավերացրեց «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» օրինագիծը։

Հանրությանը ընդունելի՞ է այս օրենքը, թե՞ ոչ` հարցրինք աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար ՍՄԲԱՏ ՍԱԻՅԱՆԻՆ. «Չեմ կարող նման գնահատական տալ, քանի որ ուսումնասիրությունների արդյունք չունեմ։ Համենայն դեպս, առավել քան վստահ եմ, որ ընտրվել է մի տարբերակ, որը չի ունեցել արդյունավետ այլընտրանք»։ Իսկ մենք նկատենք` հանրության համար արդյունավետ այլընտրանքը օրենքի հետաձգումն էր, ինչը նշանակում է, որ հանրությանը չի գոհացնում նաև ընդունված տարբերակը։ Մեր այս դիտարկմանն ի պատասխան փոխնախարարն ասաց. «Վարչապետը նշել էր, որ հիմնական խնդիրները քննարկվել են ըստ առաջնահերթությունների։ Դրանցում կարևորվել է վստահությունն այն իշխանության նկատմամբ, որն իրականացնելու է այդ բարեփոխումը։ Հիմա տեսեք, այս բարեփոխումն իրականացնում է կառավարությունը, որն ունի ժողովրդի վստահությունը։ Եվ, ըստ էության, այն կիսով չափ թեթևացնում է լրացուցիչ եկամտի բեռը»։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ