USD485.28
EUR552.35
RUB7.30
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Պյանիչը «Չելսիի» թիրախում

Պյանիչը «Չելսիի» թիրախում
22.06.2018 | 10:59

Լոնդոնի «Չելսին» ակտիվ պայքար է սկսել իտալական «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար: Ֆուտբոլիստի համար թուրինցիները պահանջում են ութսուն միլիոն եվրո:

Շատ ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ նրա վրա աչք ունի և հանրահայտ «Բարսելոնը»: Կատալոնյան ակումբը մասնավորապես նրան տեսնում է մրցելույթներն ակումբում արդեն իսկ ավարտած Անդրես Ինիեստայի փոխարինողի դերում: Անցած մրցաշրջանում Պյանիչը մասնակցել է 44 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1293

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao