Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Չթողնենք Ռուսաստանն ընտրի Ասիան

Չթողնենք Ռուսաստանն ընտրի Ասիան
23.06.2018 | 10:16

Հունիսի 28-29-ին ԵՄ-ի կարևոր սամմիթի նախօրեին պատմաբան, Ֆրանսիայի ակադեմիայի մշտական քարտուղար Էլեն Կարեր դʼԱնկոսը Le Figaro-ում գրում է, որ Ռուսաստանը հիմա հակված է դիտարկել իրեն իբրև ասիական պետություն: Այդ սցենարը Եվրոպայի համար աղետ է: ԵՄ 28 երկրները պետք է օգնության ձեռք մեկնեն Կրեմլի տիրոջը, որ դրանից խուսափեն: Այնքան, որքան տևել է կոմունիզմը, աշխարհը երկբևեռ էր: Արևմուտքը դիրքավորվում էր իբրև ազատության իսկական ներկայացուցիչ ի դեմս այն ամենի, ինչ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը անվանում էր «չարիքի կայսրություն»: 1991-ին ԽՍՀՄ-ի և այն Եվրոպայի անհետացումը, որտեղ նա գերակայում էր, ծնեց միաբևեռ աշխարհ:

Այսօր ապակողմնորոշված Եվրոպան ստիպված է արձանագրել, որ ԱՄՆ-ի հետ համատեղ կյանքի տասնամյակներից ու պաշտպանությունից հետո, որ ԱՄՆ-ը ապահովում էր ՆԱՏՕ-ի շրջանակներում, հարկադրված է սովորել միայնակ կամ համարյա միայնակ ապահովել իր անվտանգության միջոցները: Եվրոպան նաև պետք է հասկանա, որ բազմաբևեռ աշխարհում, որտեղ Ասիայի ազդեցությունը շատ մեծ է, Եվրոպան իր սոցիալական ինստիտուտներով արդեն աշխարհակարգի կենտրոնում չէ և նույնիսկ կարող է լուսանցք մղվել: Մի քանի տարում Ռուսաստանը, որ և 1991-ին, և 2000-ին հավատում էր, որ կարող է միանալ Եվրոպային և ճանաչվել եվրոպական մեծ տերություն, շրջվել է Ասիայի կողմը, սկսել է աշխատել համաձայնագրերի վրա, կարգավորել վիճելի հարցերը, ներթափանցել է մուլտիլատերալ կառույցների մեծ մասի մեջ, ընդհուպ մինչև Չինաստանի հետ համատեղ Շանհայի համագործակցության կազմակերպության ստեղծումը` այդ հզոր ալյանսի դերն ու նշանակությունը առաջվա պես թերագնահատված է:

Այսօր, երբ միջազգային շարժը դեպի Ասիա ռեալություն է, Ռուսաստանի համար խոսքը ոչ միայն ուժի ցուցադրության մասին է և նույնիսկ ոչ շանտաժի, այլև իսկական ընտրության: ԵՄ սամմիթի նախօրեին, որ պետք է որոշում ընդունի 2014-ից հետո Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանելու կամ երկարացնելու մասին, չի՞ ծագել իսկական երկխոսության ճանապարհների ընտրության հրատապ անհրաժեշտություն: Ռուսաստանը Եվրոպայից կտրվել է 3 դար թաթար-մոնղոլական լծով և երեք քառորդ դար կոմունիստական գաղափարախոսությամբ, և յուրաքանչյուր նման դադարից հետո նորից ճանապարհ է գտել դեպի Եվրոպա: Եվրոպայի համար ժամն է օգնել Ռուսաստանին վերջնականապես այնտեղ արմատավորվելու:
Էլեն ԿԱՐԵՐ ԴʼԱՆԿՈՍ, Le Figaro


Հ.Գ. Եվրոպան սկսեց արթնանալ, երբ ԱՄՆ-ը հրաժարվեց Հին աշխարհից` գործնականում առևտրական պատերազմ հայտարարելով ու պահանջելով մեծացնել ֆինանսական հատկացումները ՆԱՏՕ-ին` անվտանգության ապահովման համար: Միաժամանակ Թրամփը պատրաստվում է հանդիպել Պուտինին, որ անակնկալ էր եվրոպացիների համար, որ նրան հանդիպում ու ուլտիմատումներ են առաջադրում` պատժամիջոցները հանելու դիմաց: Իրականում չկա հանդիպակաց շարժում` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ցավով արձանագրում էր, որ Ռուսաստանը բացվեց Արևմուտքի առաջ, իսկ Արևմուտքը խաբեց ու երես դարձրեց: Ռուսաստանի քարոզչամեքենան աշխատում է ընդդեմ Արևմուտքի: Արևմուտքը վճարում է նույն դրամով` Ռուսաստանին համարելով սպառնալիք իր անվտանգությանը: Սա փակ շրջանակ է, որը հատելու համար քաղաքական երկկողմանի կամք է պետք: Եվրոպան դանդաղ է մտածում, Ռուսաստանը ընդհանրապես միայն պատասխան քայլեր է անում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2618

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ