Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին հոբելյանի առիթով

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին հոբելյանի առիթով
23.06.2018 | 20:57

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել գործող նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան հոբելյանի առիթով:

Ուղերձում նշվում է.

«Մեծարգո՛ պարոն Սարգսյան,

Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր ձեռքբերումներ»:

Դիտվել է՝ 1569

Մեկնաբանություններ