Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պետությանը մոտ 300 միլիոն դրամի վնաս պատճառելու գործով շոշափվում են Սերժ Սարգսյանի ազգականների անունները

Պետությանը մոտ 300 միլիոն դրամի վնաս պատճառելու գործով շոշափվում են Սերժ Սարգսյանի ազգականների անունները
24.06.2018 | 09:47

Պետությանը մոտ 300 միլիոն դրամի վնաս պատճառելու կասկածանքով ՊԵԿ քննչական վարչությունում վարվող քրեական գործի շրջանակներում շոշափվում են նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի և նրա որդու անունները: Խոսքը վերաբերում է «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ին, որի հիմնադիրներն են, ըստ ՊԵԿ հաղորդագրության, Գոռ Առաքելյանը` 20 տոկոս բաժնեմասով, որ 2011-ին իր բաժնեմասն օտարել է իր մորը` Լիլիթ Բագրատյանին, Գաբրիել Ջեմբերջյանը` 20 տոկոս բաժնեմասով, Նարեկ Սարգսյանը` 20 տոկոս բաժնեմասով և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը` 40 տոկոս բաժնեմասով: «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն է Լևոն Սարգսյանը, ում որդին՝ Նարեկ Սարգսյանը, «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի 20 տոկոս բաժնետեր է: Լևոն Սարգսյանը նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Խորհրդի մեկ այլ անդամ է «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության 20 տոկոս բաժնետեր Գաբրիել Ջեմբերջյանը:


ՊԵԿ հաղորդագրության համաձայն, ընկերությունը Երևանի Բյուզանդի 3 հասցեում իրականացրել է բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատում և 2013-2017-ին պետական բյուջե է վճարել ընդամենը 3 միլիոն 527 հազար դրամ գումար, այն դեպքում, երբ ներկայացված հաշվետվություններով առաջացրել է շուրջ 147 միլիոն դրամի հարկային պարտավորություն: Ընկերությունը այդ գումարները չի վճարել և գնացել է սնանկացման: «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ն իր գործունեության մասին հարկային մարմիններին 2016-ի 1-ին եռամսյակի վերաբերյալ ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկում շուրջ 140 միլիոն դրամի չափով ԱԱՀ-ի գումար է թաքցրել:


ՊԵԿ քննչական վարչության քննիչների և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից 10 հասցեներում, այդ թվում՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության հիմնադիրների բնակարաններում և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գրասենյակում կատարվել են խուզարկություններ:«Ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը կազմում է մոտ 300 միլիոն դրամ, որը հստակեցնելու, լրացուցիչ հարկային պարտավորությունների չափը պարզելու ուղղությամբ կատարվում են քննչական և դատավարական գործողություններ»,- ասված է ՊԵԿ-ի հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 2044

Մեկնաբանություններ