Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլը գնում է «պատերազմ»

Նիկոլը գնում է «պատերազմ»
26.06.2018 | 00:15

Կարելի՞ է կարծել, որ Նիկոլը չի հասկանում՝ միայն կոռուպցիայի դեմ պայքարով երկիր չես պահի` թե՛ բյուջետային մուտքերի, թե՛ «տեսարանների» մասով։ Բայց անում է, որովհետև այլ ճար չունի։ Այդ «ահեղադղորդ» պայքարն էֆեկտիվ կլիներ, եթե զուգահեռվեր տնտեսական ներդրումների մասին կոնկրետ փաստերի, «թռիչքաձև զարգացման», թոշակների-աշխատավարձերի բարձրացման և մնացյալ «հմայքների» հետ, ինչն իսպառ բացակայում է։ Զրոյական են բոլոր ոլորտներում ընթացող բարեփոխումները։


Ընդ որում` կոռուպցիոն տեսարաններն արդեն հոգնեցնում են, որովհետև անգամ այդ պայքարը սիստեմավորված չէ, խիստ հատվածական, անհասկանալի, թվում էր՝ կռիվը Սերժ Սարգսյանին անցանկալի «խաղացողների» դեմ էր, նրանցից էր դաշտը մաքրվում (տե՛ս ռուսական մամուլը), իշխանություններն «արագի մեջ» փորձեցին դա ևս փարատել, շատ «կուլտուրական», «օրենքի տառին համաձայն ներխուժելով» Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի «օբյեկտներ»՝ դիմակների ներքո։ Եվ այդպե՜ս շարունակ։


Լյումպենի համար ցուցադրվող այդ շոուները, անշուշտ, կատարյալ կլինեին, եթե չլինեին.
ա) Վենետիկի հանձնաժողովը, սըր Բուքիքիոն, Եվրապառլամենտի ներկայացուցիչները, որոնք ասացին՝ առանց փորձաքննության սըր Դանիելի (Իոաննիսյան)` Ընտրական օրենսգրքում կատարած փոփոխությունները չեն կարող կյանքի կոչվել, առանց դրա՝ ընտրությունների չե՛ք կարող գնալ։ «Սորոսական» յուր եղբայր, համատեղությամբ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ «անձնականախառը» վեճը մի կողմ թողած (ի դեպ, ԿԳ նախարարը Դանիելին մեղադրել էր անձնական շահով-ամբիցիաներով առաջնորդվելու մեջ, բառացիորեն ընդգծել` եթե Դանիելը շարունակի նույն ոգով մեղադրել Սամվել Հարությունյանին կաշառակերության մեջ, Դանիելի ամբիցիաների ողջ փաթեթը կբացվի՝ առանց երկբայության), և ուրեմն, Իոաննիսյանը ԱՄՆ-ից Վենետիկ է գնացել, որպեսզի Արևմուտքին համոզի՝ ընտրությունները շուտ լինեն, իրենք արագ վերցնեն պառլամենտական մեծամասնությունը, որովհետև վտանգ կա` ընտրությունների հետաձգման դեպքում «թավշյա» հեղափոխությունը կարող է վերանվանվել «զոմբիների» հեղափոխության՝ «մնացորդային» բոլոր հետևանքներով հանդերձ։ Տեղյակ ենք՝ Եվրոպան աներեր է և պահանջում է՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունից հետո միայն գնալ ընտրությունների։ Եվ՝ ոչ միայն. ԸՕ-ն ընդունելուց հետո ժամանակ տալ կուսակցություններին՝ պատրաստվելու ընտրություններին։
բ) Իհարկե, կարելի է այս դեպքում շատ «խորատես» լինել, և չբացառել որ այս օրերին յուրոփներում գտնվող, ԵԱՀԿ ՄԽ երկրներ հատուկ այցերի շարք իրականացնող Արմեն Սարգսյանի համար է նաև այդքան սկզբունքային Յուրոփն «անհանգիստ», ու հենց դա է պատճառը Փաշինյանի ու նրա թիմի հանդեպ Արմեն Սարգսյանի անթաքույց «նեպրիյազնը», նյարդայնությունը, որովհետև Արմեն Սարգսյանը ոչ միայն «շրջում» է յուրոփներում, այլև կոնկրետ գործ է անում սահմանադրությունը փոխելու, վարչապետի գերլիազորությունները «ջնջխելու», նախագահի լիազորությունները «ընդարձակելու» ուղղությամբ։
Բայց մենք արձանագրենք ամենա-ամենա-ամենակարևորը։
գ) Նիկոլը գնում է ՆԱՏՕ՝ հուլիսի 11-12-ին։ Փաստորեն, նրա առաջին պաշտոնական այցը ոչ թե Ռուսաստան է, այլ՝ Արևմուտք, և այն էլ` ՆԱՏՕ։ Իսկ հիմա ոտքի և ուշադրություն. ՆԱՏՕ-ն այդ օրերին պետք է քննարկի Ռուսաստանի ագրեսիայի զսպման հարցը։ Ասել է՝ Նիկոլը գնում է «զսպելու» մայիսի 9-ին «զրելիշչաներ» ցուցադրող Ռուսաստանի ագրեսիան, որի հետ, իր իսկ խոսքերով, Հայաստանը «եղել է լավ, շատ լավ, կլինի է՛լ ավելի լավ»։
Հարցնում եք՝ ինչ է մտածում Փաշինյանի ՆԱՏՕ-ական այցի մասին Ռուսաստա՞նը։ Օ՜, «Россию умом не понять»։ Հիշենք միայն` Պեսկովի միջոցով Պուտինն ասել է, որ իր համար նախընտրելի է Արմեն Սարգսյան-Իլհամ Ալիև բանակցային ձևաչափը։ Իսկ այն, ինչ սպասվում է այս օրերին համացանցում, ուր ռուսաստանաբնակ հայ օգտատերերից մեկը խոստացել է «կոմպրոմատային» ահեղադղորդ հրապարակումեր անել «կոռուպցիայի» դեմ պայքարից շունչ չքաշող նոր կառավարության նոր անդամների մասով, կարծում ենք՝ դեռ սկիզբն է։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4020

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ