Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Փաշինյանը խնդիրներ չի տեսնում հայ-ռուսական հարաբերություններում, թեև Լավրովը դրանցից մեկը հնչեցրեց Ալմաթիում

Փաշինյանը խնդիրներ չի տեսնում հայ-ռուսական հարաբերություններում, թեև Լավրովը դրանցից մեկը հնչեցրեց Ալմաթիում
26.06.2018 | 00:39

Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երևի ցանկանալով տպավորություն ստեղծել, թե Երևանում իշխանական օլիմպոսին իր հայտնվելն ուրախացնում է Ռուսաստանի իշխանություններին, հայտարարեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև խնդիրներ չկան: Իսկ «Ելք» դաշինքի գծով նրա դաշնակից, պատգամավոր Էդմոն Մարուքյանը մի ամբողջ հարցազրույց տվեց, որում, սակայն, բացի ներբողներից, նշեց նաև, որ «Ռուսաստանի հետ հարաբերություններում Փաշինյանը փոխում է շեշտադրումները», որ «Հայաստանի վարչապետը Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «մեր երկրների շահերն ու ինքնիշխանությունը հարգելու հիման վրա» երկկողմ հարաբերությունները զարգացնելու կարևորության մասին», և դա նշանակալի հայտարարություն է» և այլն, և այլն: Դժվար է ասել, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդի այդպիսի եզրահանգումներն ինչու են ծագել հենց խորհրդարանական դաշինքի գծով իր զինակցի հայտարարություններից հետո ու նաև՝ ՌԴ նախագահի հետ Փաշինյանի որ հանդիպման կապակցությամբ: Իսկ դրանք, նկատի ունենալով, որ չի լրացել Փաշինյանի կառավարության անգամ «100 օրը», արդեն քիչ չեն, եթե հաշվենք նաև այն հանդիպումը, որի ժամանակ Պուտինը, այսպես ասած, Փաշինյանին «ծանոթացրեց» Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Բայց եթե վերլուծենք Մարուքյանի ամբողջ հարցազրույցը, ապա անհասկանալի է դառնում, թե հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ չլինելու և «մեր երկրների շահերն ու ինքնիշխանությունը հարգելու հիման վրա» այդ հարաբերությունները զարգացնելու մասին Փաշինյանի ասածը նա ինչու հանգեցրեց «մենք պատրաստ ենք կոոպերացիայի, բայց համագործակցությունը չի կարող լինել մեր երկրի ինքնիշխանության հաշվին» բանաձևին: Գուցե Մարուքյանն այդ ձևով Փաշինյանին «հիշեցրեց» «Ելք» դաշինքի և այլ ամերիկամետ ընդդիմադիրների նախընտրական ծրագրի մասին, որում «պահանջներ» կային և՛ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի, և՛ ԵԱՏՄ-ից ու ԱՊՀ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին:


Հուսով ենք, որ խորհրդարանական դաշինքի գծով գործընկերներն իրար միջև կպարզեն, թե ինչ և ում նկատի ունեն: Առայժմ Փաշինյանն ինքն է «համառոտ» ակնարկել, թե ինչ «ինքնիշխան համագործակցության» հույս ունի: Առաջին. և՛ վարչապետն ինքը, և՛ համապատասխան նախարարության նոր կազմից ինչ-որ մեկը նշեցին, որ «Հայաստանը կցանկանար ռուսական գազի ավելի բացառիկ գին»: Սա նշանակում է, որ Փաշինյանի կառավարությունն ուզում է ՌԴ-ին ստիպել, որ Հայաստանին գազը վաճառի ավելի էժան, քան ուրիշ որևէ մեկին: Իսկ թե այդ ոչ իրենց գազը իշխանավորներն ինչ գնով են տրամադրելու Հայաստանի շարքային քաղաքացիներին, դա Ռուսաստանին չի վերաբերում. «այդ հարցը մենք ինքներս պետք է քննարկենք և հասկանանք Հայաստանի ներսում»: Առավել քան տարօրինակ դիրքորոշում է: Որքան հիշում ենք, երբ 2017-ին «Գազարդի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը եկել էր Երևան, ուղղակիորեն ասաց այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանին, որ ժամանակին Ռուսաստանը Հայաստանի համար երկու անգամ իջեցրել է գազի գինը այն պայմանով, որ հայոց իշխանություններն իրենց հերթին իջեցնեն սպառողների համար: Այստեղ ինչպե՞ս չհարցնես. դա՞ է Փաշինյանի «ժողովրդայնությունը», որ չի ուզում կատարել և՛ «Գազարդի», և՛ այն նույն Պուտինի պայմանը, որը 2013 թ. աշնան վերջին Երևանում անձամբ հայտարարեց Հայաստանի համար գազի աստիճանական էժանացման մասին: Այո, Հայաստանի շարքային քաղաքացիները գազի էժանացմանը սպասում են ոչ թե վարչապետ Փաշինյանի հայտնությունից հետո, այլ ՌԴ նախագահի 2013 թ. պաշտոնական այցից սկսած: Բայց ինչպես կարելի է դատել (ընդ որում, դա եղել է Փաշինյանի հարցազրույցը «Russian today»-ի հետ), «նոր Հայաստանի» (ինչպես երկիրն այժմ կոչում են Փաշինյանն ու նրա կողմնակիցները) իշխանություններն ընդհանրապես չեն ցանկանում, որ կողքից ինչ-որ մեկը, թեկուզ և աշխարհի մեկ երրորդին գազ մատակարարողը, Երևանին ինչ-որ բան խորհուրդ տա Հայաստանի բնակչության չքավորության հաշվով:


Երկրորդ. Փաշինյանին է պատկանում նաև հետևյալ արտահայտությունը, որը նա արեց՝ գնահատելով իր վերջին աշխատանքային այցը ՌԴ. «Հարկավոր է մշակել Ռուսաստան հայկական գյուղմթերքների արտահանման ողջ հնարավորության իրացումը, քանի որ ռուսական շուկան այդ մթերքների կարիքն ունի»: Ո՞վ է նրան այդպիսի բան ասել, դժվար է ենթադրել: Սակայն հայկական գյուղմթերքների ոչ միայն արտահանման, այլև ամբողջ ծավալն էլ պահանջարկված չէ Ռուսաստանում. երկար տարիներ պարզապես լճացած վիճակ էր, և միայն երբ Մոսկվան սկսեց ներմուծվող ապրանքները սեփականով փոխարինելու ծրագրի իրագործումը (ի պատասխան արևմտյան երկրների պատժամիջոցների), հայկական գյուղմթերքների համար ճանապարհ բացվեց դեպի ՌԴ: Բայց, ինչպես կարող է հասկանալ յուրաքանչյուր գրագետ մարդ, Հայաստանի գյուղարտադրության հնարավորություններն ընդհանրապես անհամեմատելի են, օրինակ, Միջին Ասիայի երկրների, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի հնարավորությունների հետ, որոնց համար նույնպես Ռուսաստանը բացել է իր ներքին սպառողական շուկան: Այսպիսով, քանի որ բերված օրինակներից էլ երևում է, որ, մեղմ ասած, Փաշինյանն ու Մարությանն այնքան էլ ազնիվ չէին հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսելիս կամ դրանք գնահատելիս, ինքնաբերաբար ենթադրություն է ծագում, որ «Ելք» դաշինքը դիտավորյալ ստում է և ինչ-որ բան թերի ասում հայ քաղաքացիներին:


Որ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում խնդիրներ կան, սույն տողերի հեղինակը նախազգուշացնում էր դեռևս 2011-2012 թվականներից, երբ նոր էր պատրաստվում Ռուսաստանից Ադրբեջանին ռազմական մատակարարումների մասին պայմանագիրը, ինչպես նաև ՌԴ և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև համաձայնություն կար ՌԴ-ի ռազմական բուհերում Ադրբեջանի համար սպաներ պատրաստելու մասին: «Կլոր սեղանների» ձևաչափերում, տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ-ների համար հոդվածներում, անհատական մամլո ասուլիսներում ես բազմիցս նշել եմ, որ ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում Ռուսաստանի և Ադրբեջանի մերձեցմանը Հայաստանի իշխանությունների չարձագանքելը արդեն էական խնդիր է: Եվ 2016-ի ապրիլը ցույց տվեց, որ, ցավոք, կա խնդիր, որը մինչ օրս (ինչպես նաև Ադրբեջանին Իսրայելից և Արևմուտքից ռազմական մատակարարումների հարցը) չի լուծվում:

Ընդսմին, Հայաստանը լռելյայն չի օգտագործում գոնե նույն ԵԱՏՄ-ում և ԱՊՀ ՀԱՊԿ-ում իր ներկայության ներուժը, չխոսելով արդեն ՌԴ-ի հետ երկկողմ կապերի մասին: Բավական շատ են այն մարդիկ, այդ թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք այդ հարցերը ներկայացրել են Ռուսաստանի ներկայացուցիչներին և հայոց իշխանություններին: Փաշինյանի և Մարուքյանի ակնարկները վկայում են, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ չլինելու մասին նրանց փառաբանությունը ոչնչով հիմնավորված չէ, իսկ «գազի ավելի բացառիկ գնի» մասին շաղակրատանքը ցույց է տալիս, որ «Ելք» դաշինքն իր տեսլականն ունի ՌԴ-ի հետ հարաբերություններում եղած խնդիրների վերաբերյալ: Եվ եթե դրանք առայժմ քիչ-քիչ են հնչում, ասենք՝ «մի միջամտե՛ք այն բանին, թե մենք ձեր ռուսական գազն ինչ գնով ենք տալիս մեր բնակչությանը», ապա ով կարող է ասել, թե «Ելքի» ներկայացուցիչներն ինչ խնդիրներ «կհնչեցնեն» արդեն վաղը: Իսկ ԶԼՄ-ներում արդեն հաղորդումներ են եղել, թե Փաշինյանը շտապում է, այն էլ ոչ թե ինչ-որ հեռու տեղ, այլ պաշտոնաթող լինելու. իբր ընտրական օրենսգիրքը հախուռն կերպով մշակվում է, իսկ սեպտեմբերին նա մտադիր է արտահերթ խորհրդարանական ընտրություն կազմակերպելու: Այնտեղ արդեն, ինչպես ասել է ֆրանսիական հռչակավոր թագավորներից մեկը, «ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ»: Առջևում դեռ երեք ամիս կա (մինչև սեպտեմբերի վերջը), և ինչ ասես կարող է պատահել: Բայց արդեն հասկանալի է. Փաշինյանը «հարթեցնող բուլդոզերի» դեր ունի, ոչ թե ստեղծարար վարչապետի: Այնպես որ, Հայաստանի ներսում արդիական է այն հարցը, թե դեպի իշխանություն ում համար է ճանապարհ հարթում վարչապետ Փաշինյանը, ոչ թե այն, թե շարքային քաղաքացիների համար գազի գինն ով է իջեցնելու՝ Ալեքսեյ Միլլե՞րը, թե՞, այնուամենայնիվ, հայոց իշխանությունները:


Սակայն, դատելով ռուսական և ղազախական ԶԼՄ-ների բազմաթիվ հաղորդումներից, Ռուսաստանը խնդիրներ տեսնում է, և խնդրահարույց երկրների թվում է Հայաստանը: Ընդ որում, Մոսկվան ամեն ինչ հնչեցրել է առավելագույնս հրապարակավ և պաշտոնապես: Ալմաթիում հունիսի 10-11-ին կայացան ՀԱՊԿ-ի երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստերը, և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մի շարք սուր հարցեր առաջադրեց իր գործընկերներին, առայժմ՝ Ղազախստանի և Հայաստանի, թեև դա ակնհայտորեն վերաբերում է նաև Տաջիկստանին ու Ղրղզստանին: Երևում է, նրանց հետ «առանձին» խոսակցություն կլինի: Խոսքը դեպի Աֆղանստան և Աֆղանստանից «հատուկ բեռների» տարանցման մասին է՝ Ղազախստանի տարածքով և ամերիկացիներին Կասպից ծովի Կուրիկ և Ակտաու նավահանգիստների ենթակառուցվածքները տրամադրելով: Այդ պայմանավորվածությունը Վաշինգտոնի և Աստանայի միջև ձեռք է բերվել 2017 թ. և պաշտոնապես արձանագրվել Ղազախստանի նախագահ Նազարբաևի այս տարվա հունվարին ԱՄՆ այցի ժամանակ:

Մարտին Ղազախստանի խորհրդարանը հավանություն տվեց հիշյալ պայմանավորվածության վերաբերյալ փոփոխություններ մտցնելուն, իսկ մայիսին այդ փոփոխությունները հաստատեց Նազարբաևը: Վաշինգտոնը «հատուկ բեռներն» Աֆղանստան հասցնելու այլընտրանքային ուղիներ էր փնտրում Պակիստանի հետ տարաձայնությունից հետո, որի տարածքով էր նախկինում անցնում դեպի Աֆղանստան «հատուկ բեռների» տարանցման երթուղին: ԱՄՆ-ի նախագահ Թրամփը, գժտվելով պաշտոնական Իսլամաբադի հետ, նրան մեղադրեց ահաբեկչությանն աջակցելու, դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ և սառեցրեց Պակիստանին օգնելու բոլոր ծրագրերը, Պակիստանն էլ իր հերթին արգելեց ամերիկյան բեռների տարանցումը:
Ըստ «Կոմերսանտ» թերթի դիվանագիտական աղբյուրի, ԱՄՆ-ի հետ Ղազախստանի պայմանավորվածությունները տհաճ անակնկալ էին Մոսկվայի համար: Աստանան ոչ միայն չէր խորհրդակցել Մոսկվայի հետ այդ առիթով, այլև հարկ չէր համարել Մոսկվային հայտնել իր պլանները՝ նշել է դիվանագետը: Աստանան այդ որոշումն ընդունել է, ելնելով այն բանից, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին իր տարածքով տարանցում էր տրամադրել մինչև հարաբերությունների վատացումը, իսկ Ղազախստանն այդ աշխատանքը շարունակում է այն նկատառումով, որ արմատականների դեմ ավելի լավ է պայքարել ոչ թե սեփական, այլ ուրիշի տարածքում:

Սակայն ամերիկացիների կողմից Ղազախստանի ցամաքային ու ծովային ենթակառուցվածքների օգտագործումը պայմաններ է ստեղծում ԱՄՆ-ի բեռների տեղափոխման հատուկ երթուղու և Կենտրոնական Ասիայում՝ Չինաստանի հյուսիս-արևմտյան սահմանի, ինչպես նաև Ռուսաստանի սահմանների մոտ ամերիկացիների հայտնվելու համար, ինչը, բնականաբար, լարվածություն է ստեղծում երկու կողմում էլ: Ղազախստանի ԱԳՆ-ի ղեկավար Կայրաթ Աբդռահմանովը «երդմամբ հավաստիացրեց» Լավրովին, որ զինվորական համազգեստով ոչ մի ամերիկացի չի հայտնվի իրենց մոտ, ասես քաղաքացիական հագուստով Ղազախստանի տարածքում գտնվող ամերիկացիները Մոսկվայում կամ Պեկինում որևէ մեկին կուրախացնեն: Մինչդեռ ռուսաստանցի Արսեն Լևոնյանը «Ահաբեկչության տարածման նոր օջախներ, ոչ միայն Ասիա, այլև ՈՒկրաինա» հոդվածում ( http://geoclub.info կայք) այդ կապակցությամբ ուշադրություն է դարձրել ևս մեկ տեսանկյան վրա, որը տհաճ է, մեր կարծիքով, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի համար: Նրա կարծիքով, ԻՊ-ի բանդիտների տեղափոխման գործում արդեն ներգրավված է կամ կներգրավվի ԱՊՀ առնվազն երկու անդամ երկիր: Բանն այն է, որ մի քանի տարի առաջ ԱՄՆ-ն Ադրբեջանի հետ կնքել է, այսպես կոչված, «բաց երկնքի» պայմանագիր, և այժմ լիովին օգտվում է Ադրբեջանի օդանավակայաններից իբր Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների համար անհրաժեշտ զորքերի տեղափոխման համար: Տարօրինակ չէ՞:

Հենց Աֆղանստանում, ուր մի քանի ամիս ահաբեկիչ-զինյալներ են նետվում Սիրիայից և Իրաքից: Բանն այն է, որ ամերիկացիների հետ «բաց երկնքի» պայմանագիր կնքած երկիրն իրավունք չունի զննելու ԱՄՆ-ի ռազմատրանսպորտային և անգամ քաղաքացիական ինքնաթիռները, որոնք վայրէջք են կատարում նրա օդանավակայաններում: Իսկ հիմա, այն բանից հետո, երբ Ղազախստանը համաձայնագիր է կնքել ԱՄՆ-ի հետ, որ վերջինս կարող է օգտվել Կասպից ծովում Ղազախստանի երկու նավահանգիստներից, իրավիճակը դառնում է սպառնալից:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ