«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Էրդողանի վրա հաղթանակը թանկ կնստի

Էրդողանի վրա հաղթանակը թանկ կնստի
26.06.2018 | 10:28

Էրդողանի վրա թանկ կնստի հաղթանակը ընտրություններում: Մարդկանց ու կապիտալի արտահոսքը երկրից շարունակվում է, հավելվում է ևս մեկ ռիսկ` վերահսկողությունից դուրս եկած նախագահը` գրում է Քրիստին Շլյոտցերը Sueddeutsche Zeitung-ում: Թուրքիայի ընտրություններում մասնակցությունը ռեկորդային էր` 90%: 16 տարի իշխանության մեջ` Էրդողանը շարունակեց հաղթանակների շարքը, ընդդիմությունը բավարարվեց ընտրություններին մասնակցելու հնարավորությամբ: Չնայած պետական հեղաշրջման փորձից հետո անցած 2 տարում Էրդողանի ձեռնարկած կոշտ քայլերին` պահպանողական մեծամասնությունը շարունակում է վստահություն ցուցաբերել քաղաքականության մեջ ամուր ձեռքի այդ կողմնակցին: «Երկրորդ Էրդողան չկա» կարգախոսը իշխող կուսակցության` ԱԶԿ-ի ամենագործուն կարգախոսն էր, որ նշանակում էր` եթե դուք ինձ չընտրեք, կկորցնեք ինչ ունեցել ենք անցյալում: Պահպանողական միջին դասն այսօր ավելի լավ է ապրում, քան Էրդողանի իշխանության գալուց առաջ` ամուր ոտքի է կանգնել ու դարձել է նախագահի ամենահավատարիմ ընտրախավը: Մյուսները «քվեարկել են» ոտքով` դեռ մինչև ընտրությունները: Նրանք հեռացել են երկրից կամ հանել են ֆինանսական միջոցները` փրկելով կյանքն ու կապիտալը: Այդ մարդիկ չեն ցանկանում, որ իրենց զավակները մեծանան երկրում, որտեղ նրանց կարող են ուսանողական ցույցի ժամանակ ձերբակալել, իսկ հետո նրանք կանհետանան բանտերում: Հեռացել են և ձեռներեցները, որ չեն ուզում ապրել մի երկրում, որտեղ իրավունքը գործում է միայն մասամբ, որովհետև գործող իշխանությունը վախենում է նույնիսկ դատավորից: Պետական հեղաշրջման փորձից հետո սահմանված արտակարգ դրությունը շուտով կհանվի` գոնե այդպես է խոստացել Էրդողանն ընտրություններից առաջ: Բայց իր վրայով կարված Սահմանադրությունը, որ Էրդողանը պարտադրեց Թուրքիային, նրան թույլ է տալիս ապագայում էլ անել` ինչ խելքին փչի, նույնիսկ թուրք իրականության համար աննախադեպ մասշտաբներով: Կառավարման նոր համակարգը Անկարայի համար կարող է բումերանգ դառնալ: Այնտեղ, ուր չկա վերահսկողություն կամ բոլորը վախենում են իրենց կարծիքը արտահայտել, կատարվում են սխալներ:

Անվստահության մթնոլորտը կպահպանվի, մարդկային ու ֆինանսական կապիտալի արտահոսքը կշարունակվի: Լիրայի անկումը կապված է ոչ միայն ներքին քաղաքականությանը, բայց քաղաքական իրավիճակը էականորեն ազդում է ազգային տարադրամի նկատմամբ վստահության վրա: Շատ ընկերություններ գործում են իրենց վճարունակության սահմանագծին: Պետությունը շռայլում էր միջոցները` բաժանելով փողերը ընտրողներին գրավելու համար: Այս ընտրարշավում թեկնածուներն անհավասար շանսեր ունեին: Էրդողանի ԱԶԿ-ն օկուպացրել էր բոլոր հեռուստաալիքները, իսկ թերթերն առանց այդ էլ նրա վերահսկողության տակ են: Ընդդիմությանը մնացել էին մանր թերթերն ու սոցիալական ԶԼՄ-ները: Քրդամետ Ժողովրրդադեմոկրատական կուսակցության թեկնածուն ընտրարշավը բանտից էր վարում և այդ փաստը հաշվի առնելով` տպավորիչ արդյունքի հասավ:
Քրիստին ՇԼՅՈՏՑԵՐ, Süddeutsche Zeitung


Հ.Գ. Սայմոն Տիսդելը The Guardian-ում գրում է` նախագահական ընտրություններով ավարտված անցյալ շաբաթ Թուրքիան զուգահեռ գնեց 100 ամերիկյան F-35 կործանիչներ ու ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր, որ նախատեսված են այդ կործանիչները ոչնչացնելու համար: Էրդողանն ամեն ինչ միանգամից է ուզում ու դա ծանոթ պրոբլեմ է: Ընթացիկ սկանդալն արտացոլում է Էրդողանի ղեկավարած Թուրքիայի նկատմամբ արևմտյան շատ ժողովորդավարությունների վերաբերմունքի երկակիությունը: Դա առաջին հերթին արտացոլում էր խոր հակասությունները բուն Թուրքիայում, ինչպես ցույց տվեց ընտրարշավը: ԱՄՆ-ին ու Եվրոպային Թուրքիան պետք է ռազմավարական, քաղաքական, գործնական ու աշխարհագրական նկատառումներով, սակայն Էրդողանի Թուրքիան հուսալի դաշնակից չէ և առավել հաճախ ընկալվում է իբրև սպառնալիք: Մի կողմ թողնենք ռուսական հրթիռները: Էրդողանի առճակատման վարքագծի պատճառով Սիրիայի հյուսիսում, որտեղ նա սպառնում է քրդերի հետ համատեղ ԻՊ-ի դեմ կռվող ամերիկյան զինվորներին, Պենտագոնում հարց է ծագում` ու՞մ կողմից է Թուրքիայի նախագահը: Թուրք զինվորականների ներխուժումը Իրաքի հյուսիս` քրդական ՔԱԿ-ի զինյալների հետևից, ապակայունացնում է իրավիճակը: Անհանգստության ևս մեկ մեծ առիթ` Էրդողանի փաստական դաշնակցությունը Իրանի հետ: Մյուս կողմից` ԱՄՆ-ը Թուրքիայի աջակցության կարիքն ունի մի քանի պատճառներով: Ամերիկացիները օգտագործում են Ինջիրլիքի ռազմական ավիաբազան Թուրքիայի հարավ-արևմուտքում, որ ելք է տալիս ամբողջ տարածաշրջան: Նրանք գիտեն, որ կայուն կարգավորում Սիրիայում հնարավոր չէ առանց Անկարայի համաձայնության: Թուրքիան կենսականորեն կարևոր բուֆեր է (կամ` էր), որ պաշտպանում է ռուսական էքսպանսիոնիզմից դեպի Սևծովյան տարածաշրջան, Կովկաս կամ Բալկաններ: Եվրոպացիները նույնպես նման դժվարություններ ունեն: Նրանք գնահատում են Թուրքիան իբրև աշխարհիկ, ժողովրդավարական ու արևմտամետ ավանպոստ տարածաշրջանում, որտեղ թվարկված հատկանիշները հազվագյուտ են: Տեսականորեն նրանք դեռ տեսնում են Թուրքիայում ԵՄ ապագա անդամի, բայց պարտավոր են ճնշել իրենց խոր դժգոհությունը Էրդողանի ներքին իրավախախտումներից ու մշտական հակաեվրոպական հայտարարություններից, որ հետագայում էլ համագործակցեն նրա հետ սիրիացի փախստականների հոսքը զսպելու համար:


Ի՞նչ ենք մենք ակնկալում այսպիսի Թուրքիայից` իմանալով ինչպես է աշխարհը վերաբերվում Էրդողանին ու այսօրվա Թուրքիային: Բնականաբար` փոփոխություններ, որոնց հնարավորությունը այս պահին քիչ է, եթե ընդհանրապես կա: Իր վարած ազգայնական ու ժխտողական քաղաքականության մեջ` Էրդողանին Հայաստանը պետք է իբրև թշնամի, որ ուզում է երկպառակություն սերմանել Թուրքիայում ու հավակնում է իր տարածքներին: Ավելիի ընկալում չկա, որովհետև ձեռնտու չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ