Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կբացահայտվե՞ն «Հյուսիս-Հարավի» յուրացումները

Կբացահայտվե՞ն «Հյուսիս-Հարավի» յուրացումները
26.06.2018 | 19:55

Այն, ինչ այսօր ԱԱԾ-ը մեկիկ-մեկիկ հանրությանն է ներկայացնում, այն է՝ կոռուպցիոն դեպքեր, պետությունից կորզած փողեր, այնպես չէ, որ այդ մարդիկ հանրության կասկածի թիրախում չէին: Բոլորն էլ գիտեին, որ նրանց հարստացումն ու կապիտալի կուտակումն ի հաշիվ ժողովրդի ու պետական բյուջեի են: Պարզապես նրանց ձեռքը չէին ցանկանում բռնել և իրական պատկերը` ողջ հմայքով, ներկայացնել ժողովրդին: Հիմա այդ կոռուպցիոներների իրական դեմքը ցուցանվում է, որոնք արժանանում են ամենամեծ պատժի՝ հասարակության պարսավանքին ու լուտանքներին: Այս երկու ամսում տեսնում ենք, թե ինչպես են առանձին մարդիկ խժռել երկրի ու բանակի հարստությունը, կատարել հանցագործություններ, մինչդեռ, կա նաև մի հսկայական կոռուպցիոն բուրգ, որը ևս պետք է քանդել: Խոսքը պետական միջոցներով այս կամ այն ծրագրերի իրագործումն է, որոնք կես ճանապարհին են մնացել, բայց որոնց համար եռակի ֆինանսներ են հատկացվել: Սրա ամենացցուն օրինակը «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումն է:


Տարիներ շարունակ Հայաստանը ներդրումային ծրագրով կառուցում-կառուցում է այս ճանապարհը, բայց դրա ոչ սկիզբն է երևում, ոչ վերջը: Զգալի միջոցներ են տրամադրվել այս ծրագրին, սակայն ոչ փողը կա, ոչ ճանապարհը: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը նշանակումից մեկ շաբաթ անց «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ դեռ լիովին չի ուսումնասիրել այդ աշխատանքները, բայց կոռուպցիոն ռիսկեր տեսնում է: Հիմա խնդիրն այն է, թե երբ և ով պետք է այս ծրագրին տրված գումարների յուրացման կծիկը քանդի: Քանի պետական պաշտոնյա կարող է դրա համար պատասխանատվություն կրել: Սա տարիների ծրագիր է, որը մի քանի նախարար է «փոխել», սակայն նրանցից ոչ մեկը չի կանգնել ու շիտակ չի ասել, թե ինչու չի կառուցվել այդ ճանապարհը: Հիմա նոր կառավարության, նոր նախարարի հերթն է, նրանց ստուգումների ուխտը կչոքի նաև «Հյուսիս-Հարավ» ճանապարհին, թե՞ հերթը դրան այդպես էլ չի հասնի:
Ընդամենը հիշեցնենք, որ դեռ 3-4 տարի առաջ մամուլում տեղեկություն եղավ, որ այս ծրագրով 900 մլն դոլարից ավելի յուրացում է եղել: 2012 թվականին հայտարարված ուսումնասիրությունների համաձայն՝ «Հյուսիս-Հարավ» 556 կմ ճանապարհային միջանցքի կառուցման ծրագիրը գնահատվել էր 962 մլն ԱՄՆ դոլար, որից 500 մլն ԱՄՆ դոլարի չափով պետք է վարկավորեր Ասիական զարգացման բանկը: Հայաստանի համաֆինանսավորումը կազմելու էր 115 մլն ԱՄՆ դոլար: Մինչ «հեղափոխական» նախարարի նշանակումը, նրա նախորդը՝ Վահան Մարտիրոսյանը, հայտարարել էր, որ վերջին հաշվարկների համաձայն՝ ներդրումային ծրագիրը կարժենա մոտ 2 մլրդ ԱՄՆ դոլար:


Սա այն ոլորտն է, որը ԱԱԾ-ի սենսացիոն բացահայտումների մեծ դաշտ կբացի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3347

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ