Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Առանց գրիչի, առանց օգնության և թափանցիկ սփրեյով. ի՞նչ փոփոխություններ կլինեն ԸՕ-ում

Առանց գրիչի, առանց օգնության և թափանցիկ սփրեյով. ի՞նչ փոփոխություններ կլինեն ԸՕ-ում
26.06.2018 | 20:31

Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն այսօր Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկման հանդիպման ժամանակ լրագրողներին փոխանցեց, որ օրենսգրքում հոդվածների քանակը անցնում է 50-ը:


Իոաննիսյանի ներկայացմամբ` բացի ռեյտինգային ու համապետական ընտրակարգի շուրջ համաձայնության գալուց, կարևոր է նաև ընտրատեղամասերում ընտրախախտումների բացառման մեխանիզմներ մշակելը: Նա փոխանցեց, որ ընտրացուցակների մաքրման տարբեր սխեմաներ են նաև քննարկվում: Ըստ վերջինիս ունեցած տեղեկությունների՝ Հայաստանում այժմ կա շուրջ 198 հազար քաղաքացի, որոնք չունեն անձը հաստատող փաստաթուղթ:
«Վստահ ենք, որ նրանցից 190 հազարը վաղուց հանրապետությունում չեն, ցուցակներից պետք է հանվեն այդ անձանց անունները: Այդ կերպ ընտրական ցուցակները կմաքրվեն, և 200 հազար հոգի, որ փաստացի չի մասնակցում ընտրություններին, դուրս կմնա ցուցակներից»,- նկատեց Իոաննիսյանը:


Բացի այդ, ըստ բանախոսի, նախընտրական փուլում պետք է ամրագրել այնպիսի խաղի կանոններ, որ ապահովվի գաղափարների, ծրագրերի, այլ ոչ թե գրպանների մրցակցություն: Հստակեցրեց՝ անվճար րոպեների ավելացման տարբերակն է քննարկվում, և այնպիսի սխեմաներ, որ նվազեցնեն փողի էֆեկտը:
Քննարկամը ներկա Լուսինե Հովհաննիսյանը, որ ՀՅԴ-ն էր ներկայացնում, ասաց, որ իրենք առաջարկում են կուսակցությունների մանդատների թիվն ավելացնել՝ 2/3-ը դարձնելով 3/5: «Հետընտրական զարգացումների կարգավորումների հետ կապված մեխանիզմներ ունենք` քվեարկությունից հետո ոչ միայն կեղծիքները արձանագրել, այլև դրանց հնարավոր ծավալը որոշել»,- նկատեց վերջինս:


«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ ասաց, որ իրենց կուսակցությունը 100 տոկոս համամասնական ընտրակարգի կողմնակից է:
«Ընտրությունների ժամանակ շատ է լինում, երբ կուսակցություններն ուղեկցող են նշանակում` առողջական խնդիրներ ունեցողների փոխարեն ընտրելու համար: Առաջարկում ենք, որ եթե կան առողջական խնդիրներ, օրինակ` ընտրողը լավ չի տեսնում և այլն, միայն բժշկից բերած թղթով տրվի թույլտվություն, որպեսզի նրա փոխարեն ընտրեն: Նաև՝ ընտրատեղամասերում թույլատրվի ցանկացած թվով լրագրողների և դիտորդների առկայությունը ընտրատեղամասերում»,- ասաց Բագրատյանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանի կարծիքով էլ`ընտրական կարգի պարզեցումը` միայն մեկ քվեաթերթիկով ընտրություն կատարելը, ընտրողին հարկի-անհարկի օգնության ցուցաբերելուց բխող ռիսկերն է նվազեցնում:


«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն էլ իր հերթին նշեց՝ առաջարկում են, որ նախընտրական քարոզչության հետ կապված բոլոր ծախսերը մտնեն նախընտրական հիմնադրամի ծախսերի մեջ:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2679

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ