Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ալիևի բլեֆը և նոր պատերազմ Ռուսաստանի շահերի դեմ

Ալիևի բլեֆը և նոր պատերազմ Ռուսաստանի շահերի դեմ
27.06.2018 | 13:06

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ադրբեջան արարողակարգային, բայց և խորհրդանշական ու բազմանշանակ էր: Այցի մասին առաջին տեղեկությունները հայտնվեցին անցյալ տարեվերջին, երբ Ադրբեջանն ու Հայաստանը նախընտրական ցիկլ էին մտնում: Տրամաբանորեն` Մոսկվայի վարած հավասարահեռության քաղաքականությունից ելնելով` Պետդումայի նախագահը պետք է միաժամանակ լիներ և Բաքվում, և Երևանում: Իրադարձություններն այլ սցենարով զարգացան: 2018-ի մարտին Վոլոդինը եղավ Հայաստանում, բանակցեց երկրի այն ժամանակվա ղեկավարության հետ: Թեպետ Վոլոդինն ամեն կերպ ցույց էր տալիս, որ այցի նպատակը աշխատանքային հարցերի լուծումն է, հասկանալի է, որ Հայաստանի իշխանությունների համար այցը որոշակի մերձության նշան էր Ռուսաստանի հետ: Բայց դրանից հետո Վոլոդինի այցը Ադրբեջան չպարզված պատճառներով հետաձգվեց:

Բաքվի թերթերը գրեցին, որ այցը հետաձգելու պատճառները հազիվ թե տեխնիկական են` ամեն ինչ կարելի էր համաձայնեցնել: Հայկական ցիկլը, որ սկսվեց Սահմանադրության փոփոխությամբ, կառավարման նախագահական համակարգից խորհրդարանականին անցումով, մի իրավիճակում, երբ ՀՀԿ-ն մեծամասնություն էր ստացել Ազգային ժողովում, ավարտվեց թավշե հեղափոխությամբ և վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականով ու Նիկոլ Փաշինյանի նշանակումով: Ադրբեջանում արտահերթ ընտրություններով հաղթեց գործող նախագահը: Արդյունքում դասավորությունը տարածաշրջանում կտրուկ փոխվեց: Մոսկվան Հայաստանի իրադարձությունների նկատմամբ զգուշավոր չեզոք դիրքորոշում դրսևորեց, առավել ևս, որ ցուցարարները Երևանում հակառուսական կարրգախոսներ չունեին, որ փորձագիտական հանրության շրջանում բազմաթիվ արտասովոր վարկածներ ծնեց` ընդհուպ, որ «հայկական ցնցումներում այս կամ այն չափով ներգրավված էին արտաքին ուժեր, այդ թվում` ռուսական»:

Կրեմլի ներկայացուցիչները Հայաստանի իրադարձությունները որակեցին «բացառապես նրա ներքին գործը», թեպետ ակնհայտ էր, որ իրադարձությունների զարգացման այլ սցենարի դեպքում կարող էր ծագել Հայաստանի իբրև ռազմավարական գործընկերոջ, ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի անդամի հարցը: Մոսկվայի այդ դիրքորոշումը Բաքվի վրա զսպող ազդեցություն ունեցավ, այնտեղ կոչեր էին հնչում` օգտագործել իրավիճակն ու լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը ուժային ճանապարհով: Բայց Մոսկվայի դիրքորոշումը պաշտպանեցին և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարեց, որ «Բաքուն դրսևորում է մեծ զսպվածություն և մենք Վաշինգտոնում դա տեսնում ենք: ԱՄՆ-ը շահագրգռված չէ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմամբ և կողմերին ամեն կերպ համոզելու է զերծ մնալ իրավիճակի այդ զարգացումից»: Այդ ենթատեքստում Բաքվում Վոլոդինի խոսքը Ադրբեջանի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպմանը, որ «Ադրբեջանը միշտ ճիշտ և կառուցողական դիրքորոշում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցում» լիովին տրամաբանական է և համարժեք այսօրվա կոնկրետ իրավիճակին: Բայց Հայաստանի փորձագիտական շրջանակներում նրա հայտարարությունը տարակույսների տեղիք տվեց` բոլորը և Հայաստանում, և Ռուսաստանում և Լեռնային Ղարաբաղում հիշում են Ադրբեջանի ռազմական ագրեսիան 2016-ի ապրիլին, որ այն ժամանակ կառուցողական չանվանեցին ոչ համանախագահ երկրները, ոչ Կրեմլը` պայքարելով նոր պատերազմի դադարեցման համար: Այդ պատճառով հայտարարության մյուս մասն արդեն այլ բովանդակություն ունի: «Ղարաբաղի հարցը մեզ չի կարող չանհանգստացնել: Ռուսաստանը կողմ է կոնֆլիկտի խաղաղ կարգավորման: Բոլորը, որ հարաբերությունների լարման կողմնակից են, որ չեն լսում խաղաղության մեջ ապրելու ժողովրդի ձայնն ու ցանկությունը, իհարկե, գնում են լարման ճանապարհով: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ ճանապարհը կանխենք»:

Իրոք, Ադրբեջանի կողմից լսվում են կոնֆլիկտի կարգավորման ուժային սցենարի հնարավորության մասին հայտարարություններ: Ադրբեջանի զինված ուժերի 100-ամյակին նվիրված շքերթում ելույթի ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «պատերազմը չի ավարտվել, ավարտվել է միայն պատերազմի առաջին փուլը»: Առաջին փուլը, եթե խոսենք 1990-ականների սկզբի մասին, Ադրբեջանի համար ավարտվեց լիակատար պարտությամբ և վերահսկողության կորստով իր տարածքի նշանակալից մասի վրա: Կարող էր և ավելի վատ լինել, եթե չլիներ Մոսկվայի ուղղակի միջամտությունը: 2016-ի ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանին հաջողվեց աննշան չափով շփման գծում առաջ շարժվել: Եվ նորից հենց Մոսկվան կասեցրեց Հայաստանի կողմից հզոր հակահարվածը, որ Բաքվին թույլ տվեց պաշտոնապես խոսել «հաղթանակի» մասին, որ նա այդպես էլ չկարողացավ փոխարկել իր համար ընդունելի դիվանագիտական համաձայնության:
Մի՞թե Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի փաստաթղթերը, որ նախատեսում են շփման գծում վերահսկողության մեխանիզմների ու միջազգային դիտորդների տեղակայում, հաղթանակ են: Եթե այո, ինչու՞ է Ադրբեջանը արգելակում իրականացումը: Կամ նախիջևանյան իրադարձությունները` ադրբեջանական բանակի մի մասի տեղաշարժը Հայաստանի հետ սահմանին չեզոք տարածքում, որ Ադրբեջանի Պնախարար Զաքիր Հասանովը համարյա թե հայտարարում է մարտական գործողությունների արդյունք, որ թույլ է տալիս ադրբեջանական բանակին վերահսկողության տակ վերցնել ռազմավարական կարևոր նշանակությամբ Երևան-Կապան-Լաչին մայրուղին, որ կապող օղակ է Երևանի ու Ստեփանակերտի միջև: Հասանովը իբր չի հասկանում, որ խոսքը Հայաստանին սպառնալիքի մասին է` ՀԱՊԿ անդամի, որ կոնֆլիկտը կարող է դառնալ միջպետական, որ ինչպես քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն է ասում` «ղարաբաղյան կոնֆլիկտից դուրս հատվածներն ավելի վտանգավոր են»:

Ակնհայտ է, որ ինչպես Մարկեդոնովն է ասում, «իրավիճակը Ղարաբաղի ու Նախիջևանի դեպքում թեստավորում է, շրջանակները տեղաշարժելու փորձ, որ կարող են հաջող լինել, կարող են հաջող չլինել: Հենց դա է վտանգը»: Բաքվի ներկա ռազմաքաղաքական մանևրները հասկանալի չեն: Բաքուն բացահայտ բլեֆում է մի քանի ուղղություններով: Մի կողմից` նախագահ Ալիևը աշխատում է ներքին լսարանի համար, որ մտածել է տալիս հնարավոր ընդվզումը կանխելու ձգտման մասին: Մյուս կողմից` ցանկանում է բարոյաքաղաքական ճնշում գործադրելով ազդել իրադարձությունների վրա Հայաստանի ներսում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանը երբեք պատերազմ չի սկսի, և բոլորը դա հասկանում են, բայց մենք միշտ պատրաստ պետք է լինենք այդ սցենարին», որ նշանակում է` Երևանը սկզբունքորեն չի բացառում այդ տարբերակը: Միևնույն ժամանակ նա ասում է, որ կոնֆլիկտի գոտում վիճակագրական տվյալներով` «հրադադարի շատ խախտումներ չեն եղել», թեպետ ԶԼՄ-ները այդ թեմայով բազում հաղորդագրություններ են տարածել: Ադրբեջանն ակտիվացնում է իր հատուկ նշանակության ուժերը, առաջնագծում ակտիվ ինժեներական աշխատանքներ են տարվում: Երրորդ` Բաքուն փորձում է Երևանին մղել գործողությունների, որ խարխլում են ազգային անվտանգության համակարգը նոր կադրային նշանակումներով: Մոսկվան պետք է նորացնի իր քաղաքականությունը տարածաշրջանում` հաշվի առնելով ուժերի նոր դասավորությունը, ինչպես և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որ վաղուց լռվել են կոնֆլիկտի կարգավորման խաղաղ ճանապարհներում: Տարածաշրջանում արտառոց իրավիճակ է: Այդ պատճառով պետք է գործել ոչ ստանդարտ, այնպես, որ թիրախի միջոցով գնահատեն, ռեալ զգան այլընտրանքային լուծումների հնարավորությունն ու սպառնալիքը, որ ստիպված են վճարել բլեֆի ու սխալների համար: Շատ թանկ վճարել:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Հիմա ո՞վ է բլեֆ անում: 1994-ին Ելցի՞նը, որ թույլ չտվեց հրադադարի փոխարեն կապիտուլյացիայի ակտ ստորագրել, 2016-ին Պուտի՞նը, որ պատերազմը դադարեցրեց, երբ հայկական կողմը կորցրած տարածքներն են վերադարձնում, թե՞ Վոլոդինը, որ Բաքվում հայտարարում է` «Ադրբեջանը միշտ ճիշտ և կառուցողական դիրքորոշում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցում»: Թե՞ Ալիևը, որ հնարում է ինչ-որ հոբելյան, ինչպես 2015-ի ապրիլի 24-ին Էրդողանը իր Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը, որ 100 տարի առաջ օգոստոս-սեպտեմբերին էր եղել, ներկայացնելու իր նոր տեխնիկան ու իբր սարսափ տարածելու: Ձեռքի հետ էլ կրկնում է` ինչ բոլորն անգիր գիտեն` ինչքան նա նախագահում է: Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությունից հետո ՌԴ ԱԳՆ-ն պետք է պարզաբանում տար, իսկ եթե չի տալիս, ուրեմն համաձայն է նրա բացահայտ սուտ հայտարարության հետ, և դա ռուսական նոր տեսակետն է, հետևությունները պետք է անի ՀՀ ԱԳՆ-ն: Հրապարակային ու հասկանալի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4533

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ