Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Խաչիկ Եղոյանը՝ «100 դուռ» նախագծի համանուն գրքի, առաջիկա ծրագրերի և կայացած համերգների մասին

Խաչիկ Եղոյանը՝ «100 դուռ» նախագծի համանուն գրքի, առաջիկա ծրագրերի և կայացած համերգների մասին
27.06.2018 | 13:17

Ռեժիսոր, պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը և նրա ղեկավարած Yeghoyan Production-ը վերջին շրջանում ակտիվ աշխատում են՝ իրականացնելով բազում նախագծեր: Բոլորովին վերջերս տեղի ունեցավ սիրված երգիչ Հարութ Բալյանի երևանյան սպասված մենահամերգը, որն առաջին իսկ պահից կազմակերպել ու իրականացրել էր Խաչիկ Եղոյանը: Մեծ հաջողություն ունեցած և անակնկալներով լի համերգից հետո զրուցել ենք Եղոյանի հետ առաջիկա ծրագրերի մասին:

-Խաչիկ, վերջին շրջանում Դուք և Ձեր ղեկավարած Yeghoyan Production-ը ակտիվ աշխատել եք, իրականացրել մի շարք համերգներ:
-Այո, վերջին տարիներին զգալի ակտիվացել ենք: Մի շարք մեծ նախագծեր իրականացրեցի, և փառք Աստծո՝ դրանք բոլորներն էլ հաջողվել են: Բոլորովին վերջերս կազմակերպել էինք իմ լավ ընկեր Հարութ Բալյանի երևանյան բացառիկ մենահամերգը, որն անցավ մեծ հաջողությամբ և յուրահատուկ ջերմ մթնոլորտում:
-Հասցրել եք վերջին շրջանում իրականացնել ոչ միայն Հարութ Բալյանի, այլև Ձախ Հարութի մենահամերգները: Որքանո՞վ է հեշտ կամ դժվար նման մեծամասշտաբ համերգային երեկոներ կազմակերպելը:
-Հեշտ որևէ բան իրականացնել երբեք հնարավոր չէ: Հեշտ ձեռքբերվածը հեշտ էլ կորցնում ենք: Ես և իմ շրջապատի մարդիկ աշխատում ենք մեղվի պես: Մենք երբեք ուրիշինի վրա աչք չենք դնում: Մտածում ենք, պրպտում, ստեղծում, դժվարությամբ հասնում հաջողությունների, բայց հասնելուց ավելի ամրանում և գոհանում: Քաղցրությունը դժվարությամբ ստեղծածի մեջ է: Այնպես որ՝ հուսամ՝ պատասխանեցի Ձեր հարցին:
-Ինչպիսի՞ն էին Հարութ Բալյանի տպավորությունները երևանյան համերգից:
-Հրաշալի: Հարութ Բալյանը շատ տպավորված էր ջերմ ընդունելությունից: Ընկերս լավ ու դրական զգացողություններով լցված վերադարձավ ԱՄՆ: Անպայաման՝ հայրենիք վերադառնալու ու հայ հանդիսատեսի հետ ևս մեկ անգամ շփվելու ակնկալիքով:
-Այս պահին ի՞նչ այլ ծրագրեր ունեք, ինչի՞ վրա եք աշխատում:
-Հենց այս պահին ավարտում եմ պետական կառույցներից մեկի հոբելյանին նվիրված վավերագրական տեսաֆիլմի մոնտաժային աշխատանքները: Այնուհետև շատ արագ պետք է շարունակեմ կիսատ թողնված «100 դուռ» նախագծի համանուն գրքի խմբագրումը: Այն ավարտին հասցնելուց հետո պետք է հանձնեմ տպագրության: Դրանից հետո վերջապես պետք է սկսեմ նկարահանել իմ հեղինակած «Դարը» պատմվածքի հիման վրա կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ: Բացի այդ, մի քանի հեռուստանախագծերի շուրջ եմ մտածում, և արդեն բանակցում հեռուստանկերությունների հետ ։
-Առաջիկայում արտիստներից ո՞ւմ համերգն է նախատեսված:
-Այս պահին տեղի են ունենում բանակցություններ ռուսական շոու բիզնեսի երկու արտիստների հետ: Մի քանի օրից նրանցից մեկի պրոդուսերական թիմը պիտի այցելի Երևան, որպեսզի հանդիպի ինձ հետ, և այդ վերջնական բանակցությունների դրական ավարտից հետո բնականաբար կհայտարարենք, թե ում մեծ մենահամերգը կլինի շուտով Երևանում։
-Եթե դեմ չեք՝ նաև անձնական հարց: Մարզահամերգային համալիրում անցկացված համերգին Հարութ Բալյանը նշեց. «Ընկերս՝ համերգի կազմակերպիչ Խաչիկ Եղոյանը սիրահարվել է Անի անունով աղջկա, ով այստեղ է»: Այս համատեքստում նորություններ կա՞ն:
-Իհարկե դեմ չեմ, թեպետ ես երբեք չեմ սիրել անձնականը ի ցույց աշխարհի դնել: Վերջապես ես էլ խոցվեցի սիրո նետով: Նրա անունը Անի է, ավելի քան վստահ եմ, որ մենք իրար համար ենք ստեղծված: Ես երջանիկ եմ, որովհետև սիրում եմ, իսկ երբ սիրում ես, շուրջդ ամեն բան գեղեցկանում է, լուսավորվում և ավելի հեշտ ես սկում իրականացնել ծրագրերդ։


Զրույցը՝ Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4839

Մեկնաբանություններ