USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Հայաստանում աղիքային վարակներն աճի միտում ունեն

Հայաստանում աղիքային վարակներն աճի միտում ունեն
28.06.2018 | 15:37

Դիզենտերիան, ինչպես բոլոր աղիքային հիվանդությունները տարվա տաք սեզոնին ակտիվանում են։ Ներկայումս, Հայաստանում, սեզոնին համապատասխան, աղիքային վարակները, այդ թվում՝ դիզենտերիան, ունեն աճի միտում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:


Վերջին օրերին, կապված աղիքային վարակների սեզոնային ակտվության հետ, բնակիչները մտահոգություն են հայտնում, թե վարակը հնարավոր է պայմանավորված լինի ոչ որակյալ ջրի օգտագործմամբ: Այս մտահոգությունները անհիմն են, այդ են փաստում նաև լաբորատոր հետազոտությունների արդյունքները: Այսպես, բնակչությանը մատակարարվող խմելու ջրի որակի և անվտանգության նկատմամբ մշտապես իրականացվում է դիտարկում, որի արդյունքում Երևանում հունիս ամսվա ընթացքում հետազոտված խմելու ջրի լաբորատոր նմուշներում որևէ շեղում չի արձանագրվել։ Միաժամանակ, խմելու ջրի որակի նկատմամբ ամենօրյա հսկողություն է իրականացվում նաև ջրամատակարար ընկերության կողմից:
ՀՀ-ում դիտվող աղիքային վարակների դեպքերի աճը պայմանավորված է սննդային գործոնով(հիվանդության հարուցչով աղտոտված սնունդ, հիվանդության հարուցիչներ կրող անձի կողմից սննդի պատրաստում, ոչ պատշաճ պայմաններում պատրաստված, պահված սնունդ, աղտոտված սպասք և այլն)։ Այդ են փաստում լաբորատոր հետազոտությունները, որոնք հայտնաբերել են շիգելա զոնե տեսակը, որը բնորոշ է սննդային գործոնին։
Այս առումով առողջապահության նախարարությունը ստորև ներկայացնում է կարճ տեղեկատվություն դիզենտերիա հիվանդության մասին, ինչպես նաև դրանով չհիվանդանալու վերաբերյալ հորդորներ, որոնց պահպանումը հնարավորինս կկանխարգելի հիվանդության առաջացումը և տարածումը։


Դիզենտերիան վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է հաստ աղու ախտահարմամբ: Դիզենտերիայի հարուցիչները հիմնականում շիգելա ցեղի մանրէներն են և մակաբույծ նախակենդանի ամէոբան: Հիվանդության աղբյուրը հիվանդ կամ վարակակիր անձն է: Առողջ մարդու օրգանիզմ հարուցիչները թափանցում են բերանի խոռոչով: Մարդիկ դիզենտերիայով վարակվում են սննդի, ջրի, սպասքի պարագաների, կեղտոտ ձեռքերի միջոցով: Հիվանդության գաղտնի շրջանը 1-7 օր է: Ավելի հաճախ հիվանդանում են երեխաները, ծերերը և թույլ իմունային համակարգ ունեցողները (օրինակ քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք): Դիզենտերիայի ժամանակ դիտվոոմ է որովայնի ցավ, լուծ (մասնավորապես՝ արյունային), ինտոքսիկացիային բնորոշ ախտանշաններ՝ թուլություն, կոտրտվածություն, սրտխառնոց, փսխում, ինչպես նաև մինչև 38-39°C ջերմություն:


Դիզենտերիան կարող է առաջացնել բռնկումներ՝ ինչպես ջրային, այնպես էլ սննդային ծագման: Ջրային բռնկմանը բնորոշ է կարճ ժամանակահատվածում ազգաբնակչության շրջանում մեծ թվով հիվանդների արձանագրումը: Ջրային բռնկման դեպքում հիմնականում հիվանդության դեպքերն արձանագրվում են աղտոտված ջրից օգտվող բնակչության շրջանում, ինչը կարող է սահմանափակված լինել թաղամասով, փողոցով կամ նույնիսկ 1 բնակելի շենքով, որտեղ տեղի է ունեցել ջրի աղտոտումը:


Սննդի միջոցով առաջացող բռնկումը կարող է առաջանալ մեկ առանձին կազմակերպությունում(հանրային սննդի, մանկական և այլ կազմակերպություններում) կամ ընդհանուր բնակչության շրջանում: Բռնկման պատճառ կարող են դառնալ աղտոտված սննդի առկայությունը կամ սննդամթերի պահպանման, մշակման և պատրաստման գործընթացների խախտումները, ինչպես նաև սենքերի մաքրման, սպասքի լվացման և ախտահանման սանիտարահիգիենիկ ոչ պատշաճ պայմանները, փողոցային անկազմակերպ առևտուրը, առևտրի ցանցում աղտոտված սննդամթերքի վաճառքը: Սննդային ծագման դիզենտերիայի համար նպաստավոր է շոգ եղանակը՝ հատկապես, երբ չեն ապահովվում սննդամթերքի պահպանման անհրաժեշտ կանոները: Աղտոտված սննդամթերքը աղիքային վարակների, այդ թվում՝ դիզենտերիայի հարուցիչների համար հանդիսանում է միջավայր, որտեղ դրանք բազմանում և զարգանում են:


Ինչ պետք անել աղիքային վարակներից, այդ թվում՝ դիզենտերիայից խուսափելու համար.
չխմել կասկածելի ջուր կամ խմել միայն եռացրած-սառեցրած, փոքր տարիքի երեխաներին երբեք չտալ ծորակի հում ջուր, երբեք չխմել հում կաթ,
մրգերը և բանջարեղենը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով, կասկածելի ջրի դեպքում՝ եռացրած - սառեցրած ջրով,
սննդամթերքը միշտ պահպանել սառնարանային պայմաններում, հետևել պիտանիության ժամկետներին,
խուսափել փողոցներում, ոչ սառնարանային պայմաններում վաճառվող սննդամթերքից
խուսափել լցնովի պաղպաղակ, սառնարանային պայմաններում պահպանվող կրեմային հրուշակեղեն, մայոնեզ օգտագործելուց
մշտապես պահպանել անձնական հիգիենայի կանոնները՝ ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո, հողի հետ շփվելուց հետո:


Դիզենտերիային բնորոշ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ, քանի որ ոչ ճիշտ բուժումը կարող է հանգեցնել հիվանդության քրոնիկ կամ դեղակայուն ձևերի առաջացման, հիվանդի վիճակի բարդացման:

Դիտվել է՝ 1064

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ