Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Փաշինյանի լավությունը «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններին

Փաշինյանի լավությունը «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններին
28.06.2018 | 23:02

Այսօր ընտրական օրենսգրքում փոփոխությունների վարչապետին առընթեր հանձնաժողովը երկու կարևոր որոշում է կայացրել՝ ընտրակարգը պետք է լինի ամբողջովին համամասնական՝ փակ ցուցակներով, և խորհրդարան անցնելու շեմը կուսակցությունների և դաշինքների համար իջեցվելու է 1 %-ով։ Համամասնական ցուցակների դեպքում խնդիրը պարզ է, այդ մասին անընդհատ խոսել են տարբեր քաղաքական ուժեր և հիմնավորել, որ դրանով ՀՀԿ-ի անվան տակ խորհրդարանում են հայտնվել պատահական մարդիկ:


Սակայն բավականին հետաքրքիր փոփոխություն է անցողիկ շեմը մեկ տոկոսով իջեցնելը: Սրանով, փաստորեն, հեշտացվում է քաղաքական ուժերի գործը: Կուսակցություններին հարկավոր է ընդամենը 4 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքին՝ 6: Եթե մրցակցությունն ազատ լինի, հնարավոր է խորհրդարանում հայտնվեն տարբեր գունապնակ ներկայացնող ուժեր, որն ավելի խոստումնալից պատկեր կստեղծի: Չի լինի այն միատարրությունը, որն անցնող գումարումների ժամանակ էին տեսնում, երբ 4 կուսակցություն էր անցողիկ շեմը հաղթահարում, որոնցից առնվազն 3-ը կարծես նույն կուսակցությունից լինեին՝ իրենց դիրքորոշումներով և քվեարկություններով:


Այս համատեքստում մի դրվագ ևս կարելի է դիտարկել: Մամուլը պարբերաբար գրում է, որ «Ելք» խմբակցությունը կարող է ընտրությունների գնալ առանձին, այդ հարցում ամենաշահագրգիռ կողմը «Քաղաքացիական պայմանագիրն» է, իմա՝ Նիկոլ Փաշինյանը: Սակայն վերջինս չի ուզում նաև ձեռնունայն թողնել նախկին գործընկերներին, որոնք ցածր շեմի և լավ աշխատելու դեպքում կարող են հաղթահարել անցողիկ շեմը: Մնում է, որ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը կարողանան միայնակ 4 տոկոսի շեմը հաղթահարել, իսկ միասին ավելի դժվար կլինի՝ 6 տոկոսի շեմը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2605

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ