Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ Պետքարտուղարության ղեկավար Մայք Պոմպեոն և Արմեն Սարգսյանը կհանդիպեն

ԱՄՆ Պետքարտուղարության ղեկավար Մայք Պոմպեոն և Արմեն Սարգսյանը կհանդիպեն
29.06.2018 | 18:51

Միացյալ Նահանգների Պետքարտուղարության ղեկավար Մայք Պոմպեոն հունիսի 29-ին հանդիպում կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքից:


Ավելի վաղ հաղորդվել է, որ աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 27-ին այցելել է ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կղզու հուշահամալիր:

Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել Թեոդոր Ռուզվելտի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել հայտնի պետական գործչի հիշատակին, որն իր պաշտոնավարման տարիներին հանդես է եկել Օսմանյան կայսրությունում հայերի ու քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ:

Դիտվել է՝ 2373

Մեկնաբանություններ