Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՈՒսումնասիրություններ են կատարվում սահմանին և սահմանից ներս գազի գնի վերաբերյալ

ՈՒսումնասիրություններ են կատարվում սահմանին և սահմանից ներս գազի գնի վերաբերյալ
01.07.2018 | 08:56

Սահմանին և սահմանից ներս գազի գնի վերաբերյալ ուսումնասիրություններ ենք կատարում, որ հասկանանք սակագինը և որքան են փոփոխությունները, ավելացումները` «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ում էներգետիկայի բնագավառի մասնագետների հետ «Կլոր սեղանի շուրջ հանդիպում-քննարկումից» առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։


«ՈՒսումնասիրում ենք՝ ինչպիսի ռիսկեր կան, և այդ ավելացումները, կորուստները տեղին են, թե ոչ։ Ամեն ինչ հաշվի ենք առնելու։ Խնդրում եմ ուղղակի համբերություն ունենալ և մեզ հնարավորություն տալ, որպեսզի մենք աշխատենք և մեր աշխատանքի արդյունքը կտեսնենք։ Շատ արագ ենք աշխատում»,- նշեց նախարարը։ Նրա խոսքով՝ բացի գազի սակագնի ձևավորված կառուցվածքից կառավարությունում արդեն իսկ քննարկումներ են սկսվել՝ էլեկտրաէներգիայի սակագնի կառուցվածքի վերաբերյալ։ Ամբողջ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը քննարկումներ է նախաձեռնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» և էլէներգիա արտադրող մնացած բոլոր կայանների հետ՝ հասկանալու համար, թե ինչպիսի վիճակ է և ինչի հնարավոր կլինի հասնել։ «Սակագնի նվազեցման, վերանայման բոլոր հարցերով լիազոր, իրավասու մարմինը ՀԾԿՀ-ն է։ Ես ասացի, որ մենք աշխատանքներ սկսել ենք, դրանք արդյունք կտան, եթե ՀԾԿՀ-ն ինքը կկայացնի որոշում, իհարկե մենք մեր համապատասխան վերլուծությունը կտրամադրենք հանձնաժողովին»,- ասաց նա։


Արթուր Գրիգորյանը նաև հայտնեց, որ նախարարությունը էներգետիկ համակարգի ռազմավարություն է մշակելու, և այդ ռազմավարությունը մշակելու համար շատ կարևոր են վերլուծաբանների և փորձագետների կարծիքները։

Դիտվել է՝ 2226

Մեկնաբանություններ