Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աննախադեպության նախադեպերը

Աննախադեպության նախադեպերը
03.07.2018 | 12:09

Նախորդ օրը МГИМО-ն (սա վերհիշելիս փորձագետների մեծ մասը ժպտում է) ավարտած դեսպան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում բավականին ուշագրավ մտքեր էր հայտնել, սակայն առավել հետաքրքիրը պարոն դեսպանի ինքնավստահության դոզան էր, որով վերջինս խոսում էր հայաստանյան զարգացումների մասին, իր մտքերը մոդիֆիկացնելով «Կեցցե՛ք, հայեր» ոչ ստանդարտ դիվանագիտական ձևակերպումներով։ Պարոն դեսպանի ինքնավստահությունը դեժավյուի զգացում էր առաջացնում՝ ժամանակին առ Հայաստան ռուսաստանյան մոտեցումների հետ։ Չնայած այդ ինքնավստահությունն ամենևին չենք ասոցացնում այս օրերին Թալիշի «տակ» հայտնված ռուսական փորձագիտական էսկադրիլիայի (Ալեքսանդր Դուգին, Մաքսիմ Շևչենկո, Պետդումայի պատգամավորներ Դմիտրի Սավելև, Ալեքսեյ Եզուբով, քաղաքագետ Եվգենի Բախրևսկի)՝ տարածաշրջանային մեծ արշավանքի հետ։

Հիշենք՝ ռուսական այդ էսկադրիլիան Ադրբեջանում մասնակցում էր «Ադրբեջանը՝ Ռուսաստանի միակ դաշնակիցը Կովկասում» համաժողովին, և ցուցադրական այց-գաստրոլի, ֆոտոսեսիաների էր մասնակցում ապրիլյան պատերազմի օրերին «գրավված» տարածքներում։


Իհարկե, կարելի էր թեթև ժպիտով վերաբերվել թե՛ Սվիտալսկուն, թե՛ ռուսական քաղաքական «վոյաժներին», մանավանդ որ պարոն Սվիտալսկին էլ իր հերթին Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը «տարել» էր միայն «յուրայիններին»՝ խախտելով հայաստանյան փորձագիտական շրջանակները ներառելու ավանդական ձևաչափը, բայց, անցնելով առաջ, պետք է արձանագրել` իր «պատմական» հարցազրույցում պարոն Սվիտալսկին ցուցանեց հեղափոխության «բաք-օֆիսներից» ամենաարդյունավետի՝ ԵՄ բոլորեքյան աջակցության մոդուլները՝ ի դեմս Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի տեխնիկական աջակցության, որով «յուրայինները», մասնավորապես Արարատ Միրզոյանն ու Դանիել Իոաննիսյանը, պետք է կազմաքանդեն հին ԸՕ-ն, կառուցեն նոր ԸՕ։ Նաև տեղեկացանք, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում մերոնց օգնելու համար սեպտեմբերին Հայաստան կգա նոր «էսկադրիլիայի»՝ ԵՄ աջակցությունը՝ ապօրինի հարստացման հարցերն ավելի արդյունավետ լուծելու համար։


Մի խոսքով, վերջին մի քանի օրերին եվրաչինովնիկների (հիշենք, որ Հայաստանի այսօրվա վարչապետը սիրում էր նրանց «եվրայոնջաներ» անվանել. հետաքրքիր է՝ վերանայե՞լ է նա իր տեսակետն այս հարցում) բանակը սկսել է հաճույքով խոսել «աննախադեպ» իրավիճակների մասին։ Առաջինը, թերևս, Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջիանի Բուքիքիոն էր։ Նա այն կարծիքին է, որ խիստ կարևոր են որակյալ ընտրություններն ու Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որը ցայս ապահովվել է վեց ամսից-մեկ տարում, սակայն Բուքիքիոն համարում է, որ որոշ «աննախադեպ» հանգամանքների պարագայում կարելի է ընտրությունները շատ ավելի վաղ և արագ կազմակերպել։ Փաստորեն, Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է ափալ-թափալ կարծիք հայտնելու, որ ընտրությունները Հայաստանում արագ լինեն, որովհետև բոլորը, այդ թվում և Հայաստանում իրենց անչափ ինքնավստահ զգացող եվրաչինովնիկները, շատ լավ են հասկանում, որ ոչ ինստիտուցիոնալ, անգամ կոռուպցիայի դեմ խիստ հատվածական պայքարում, բարեփոխումներն իսպառ մոռացած, արդեն իսկ ներքին (տե՛ս Ամուլսարի պայթուցիկ ցույցերը, գումարած «Ծռերի» մասին բարձրաձայնած փաշինյանական ընտրական «վերդիկտը»), արտաքին (տե՛ս Նախիջևանի կողմից հնչած վերջին կրակոցները, ինչպես նաև երեկ սկսված ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունները) լրջագույն ռիսկերի առջև կանգնած օրվա իշխանությունն ի զորու չի լինի ուշացող ընտրություններում այնպիսի արդյունքներ ապահովելու, որոնք «արդարացնեն» մեր եվրաչինովնիկների «բարձր հույսերը»։ ՈՒստի պետք է շտապել։

Հաջորդ «աննախադեպն» էլ առնչվում էր այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանի օգնականն է հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավարը (կոռուպցիայի գծով՝ Արտակ Մանուկյանը), և դա այն ժամանակ, երբ Եվրոպան կարծում է, որ պետք է «հասարակական կազմակերպությունները անհրաժեշտ հեռավորություն պահպանեն կառավարությունից», բայց քանի որ «դեպքը» աննախադեպ է, կարող է հասարակական կազմակերպության ղեկավարը լինել օգնական (ճիշտ է, աշխատավարձ չստանալ և պահպանել հասարակական կազմակերպության «աշխատավարձը». հասկանալի է՝ կառավարությունն ինչ աշխատավարձ էր տալու՝ ՀԿ-ի համեմատ)։ Գուցե այս ամենում «իրավական» խախտումներ չկան, սակայն ամեն բան խիստ «աննախադեպ» է իսկապես։


Իսկ «աննախադեպ» է, որովհետև հեղափոխությունն սկսած, հզոր ռեսուրսներ խաղի մեջ դրած «բաք-օֆիսներին» պետք է, որ Հայաստանում չկրկնվեն այն սխալները, որոնք թույլ տվեց Սաակաշվիլին Վրաստանում՝ «վարդերի հեղափոխությունից» հետո։
Չնայած այս առումով նույնպես վիճակը, կարծես, աննախադեպ է. դեռ երկու ամիսը չի լրացել, սակայն որոշ մտահոգություններ հնչեցին թե՛ կոռուպցիայի, թե՛ բարեփոխումների, թե՛ կառավարության մոտեցումների անհասկանալի հիբրիդների մասով, թե՛ ներսում, թե՛ դրսում` նույն արևմտյան կուրատորների կողմից, այն է` Սաակաշվիլու սխալները կրկնվում են Հայաստանում։
Ի շարս այլոց, տե՛ս Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպանի բարձրաձայնումը։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3143

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ