«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

Խաչատրյանի անվան տրիոյի ձայնասկավառակի շնորհանդեսը՝ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում

Խաչատրյանի անվան տրիոյի ձայնասկավառակի շնորհանդեսը՝ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում
03.07.2018 | 18:29

Հուլիսի 3-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Խաչատրյանի անվան տրիոյի ձայնասկավառակի շնորհանդեսը։ Այն ձայնագրվել է 2017 թվականին Մոսկվայում, թողարկվել է 2018 թվականին։ Այս տարվա ապրիլի 28-ին խտասալիկը ներկայացվել է Մալթայում։ Այն ներառում է Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի եւ մալթացի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները։ Ձայնասկավառակը թողարկվել է հեղինակավոր Sony Classics-ի կողմից։


Ինչպես նկատեց տուն-թանգարանի տնօրեն, տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, ձայնասկավառակում ներառված է 14 ստեղծագործություն, որից 7-ը մեր մեծ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի եւ Առնո Բաբաջանյանի գործերն են, եւս 7-ը՝ Մալթայի կոմպոզիտորական դպրոցի վառ ներկայացուցիչ Ալեքսեյ Շորի։
Խաչատրյանի անվան տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանի խոսքով` խտասալիկում երեք կոմպոզիտորների գործերն օրգանիկ են համադրված: «Մալթայում ենք ծանոթացել Շորի հետ: Նրա գործերը մեծամասամբ համերգներին էինք հնչեցնում, բայց, ի վերջո, ձայնագրեցինք»,- ասաց նա:


Ալեքսեյ Շորը, անդրադառնալով ձայնասկավառակին, նշեց, որ անսահման ուրախ է, որ իր երաժշտությունը միեւնույն ձայնասկավառակի մեջ հնչում է Խաչատրյանի ստեղծագործությունների կողքին։

Դիտվել է՝ 1435

Մեկնաբանություններ