Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արծրուն Հովհաննիսյանը՝ նախիջևանյան զարգացումների մասին

Արծրուն Հովհաննիսյանը՝ նախիջևանյան զարգացումների մասին
03.07.2018 | 18:48

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Դավիթ Շահնազարյանը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ) կազմակերպված քննարկմանը, խոսելով նախիջևանյան զարգացումներից՝ նշեց, որ այս հարցը քննարկելիս պետք է հասկանանք՝ Նախիջևանի և Հայաստանի միջև չկա սահման, կան դիրքեր:

Հետո նա հարց ուղղեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսակ Արծրուն Հովհաննիսյանին, թե կարող է Google-ի վրա ցույց տալ Նախիջևանի այն դիրքերը, որտեղ ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել, ե՞րբ են այդ դիրքերն առաջացել, և քանի՞ դիրք կա այսօր, որ նշանառության տակ է վերցնում Երասխ-Գորիս ավտոճանապարհը: Հաջորդ հարցն էր՝ ի՞նչ ենթակառուցվածքներ կան այդ դիրքերում: Դավիթ Շահնազարյանը համաձայն չէ Արծրուն Հովհաննիսյանի հետ, որ պատերազմի հավանականությունը նույնն է, ինչ մի քանի տարի առաջ: «Ես պատրաստ եմ ապացուցել, որ երբեք այս 30 տարիներին բոլոր բաղադրիչներով Ադրբեջանի համար բարենպաստ պայմաններ չեն եղել պատերազմի ժամանակ»,- ասաց նա:

Ի պատասխան Դավիթ Շահնազարյանի հարցադրումների՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց․ «Այո, ճիշտ եք ասում, չկա սահման, կան դիրքեր, որոնք անընդհատ փոփոխվում են, և ավելի հաճախ փոփոխվում են մեր կողմից: Եվ շնորհիվ այդ փոփոխությունների, չնայած Ադրբեջանի առաջխաղացմանը, որևէ ադրբեջանական դիրքից որևէ հայկական բնակավայր կամ ճանապարհ՝ Երևան- Գորիս-Ստեփանակերտ, ուղիղ նշանառության տակ չի գտնվում հրազենային որևէ զենքի, այդ թվում նույնիսկ մեծ տրամաչափերով գնդացրի համար: Մեկ միլիմետր ճանապարհ ադրբեջանական դիրքրից ուղիղ նշանառության տակ չի գտնվում»,- ասաց նա: Անդրադառնալով Նախիջևանում Ադրբեջանի կառուցած ենթակառուցվածքներին՝ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց` հնարավոր է, որ Ադրբեջանի Զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում՝ դիրքերի մոտ, Ադրբեջանը ենթակառուցվածքներ կառուցի: Նախիջևանի տարածքով՝ Երասխից հարավ, Ադրբեջանը ճանապարհ է գցել:

«Դա այն ճանապարհն է, որ ընդհանուր առմամբ իրենց ենթակառուցվածքները բարելավվելու համար են կառուցել: Բայց դժվար է ասել, որ այս կամ այն դիրքերի համար են կառուցել: Մենք էլ նման ճանապարհներ շատ ենք կառուցել»,- ասաց նա: Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ քանի որ հայկական կողմի դիրքերը Նախիջևանի հատվածում ավելի շատ են և բարձր, նշանառության տակ են մնում ադրբեջանական կողմի նոր դիրքերի մոտ կառուցվող ճանապարհները: «Դիրքեր կան, որոնց դեպքում հնարավոր չի լինի ենթակառուցվածքներով ապահովել»,- ասաց նա:


ՊՆ մամուլի խոսնակի ներկայացմամբ՝ Նախիջևանում Ադրբեջանի նոր դիրքերը շատ ավելի վտանգված են: «Շատ ու շատ դիրքեր, վստահ եմ, առաջին ձյան հետ հալվելու են, գնան»,- ասաց նա: Արծրուն Հովհաննիսյանը ռազմական առումով վստահ է՝ պատերազմի հավանականություն չկա: «2015, 2016-ին եղած ռազմատեխնիկական բալանսը, որը եղել է Ադրբեջանի օգտին, այսօր զգալիորեն կրճատված է, նախկինում ուժերի հարաբերակցությունը ավելի շատ էր Ադրբեջանի օգտին, քան հիմա է»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1839

Մեկնաբանություններ