Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինչ հաջողություններ ունեն ցույցերի մասնակիցները նախարարների դերում

Ինչ հաջողություններ ունեն ցույցերի մասնակիցները նախարարների դերում
03.07.2018 | 18:49

Հայաստանում թավշյա հեղափոխության հաջողությունից հետո իշխանության է եկել երիտասարդությունը: Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը պատմել է, թե ովքեր են հայտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, ինչպես են դիմանում «նորեկները» և ինչ են նրանց աշխատանքի մասին ասում մարդիկ:


Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարության նախարարների միջին տարիքը 40 տարեկանից փոքր-ինչ բարձր է: Նոր կառավարության ձևավորումից ի վեր երկրում չեն դադարում նոր կառավարության և առանցքային մասնակիցների շուրջ քննարկումները: Նոր կառավարությունում չեն հայտնվել գործարարներ և օլիգարխներ, որ դրական արձագանք է գտել հասարակությունում: Բնակչությունն ավելի քննադատական է վերաբերվել, որ պատասխանատու պաշտոնների են նշանակվել մեծ մասամբ առանց վարչական աշխատանքի փորձի երիտասարդներ:


DW-ն զրուցել է փորձագետների հետ՝ պարզելու` ինչ սկզբունքով է Նիկոլ Փաշինյանը ձևավորել կառավարությունը: Քաղաքագետ Միքայել Զոլյանը 3 խումբ է առանձնացրել, որոնցից առաջինը Նիկոլ Փաշինյանի թիմն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները և ցույցերին ակտիվ մասնակցություն ունեցածները: Նրանց առավելություններից է «երիտասարդությունը, եռանդունությունը, չվարկաբեկված հեղինակությունը, ժամանակակից հաղորդակցության միջոցների օգտագործման կարողությունը»: Այդ խմբի գլխավոր թերությունը բարձր պաշտոններում աշխատանքի փորձի բացակայությունն է, ինչը, սակայն, ինչպես նշում է Զոլյանը, ներկայիս պայմաններում առավելապես առավելություն է: Երկրորդ խումբը պայմանական տեխնոկրատներն են, լավ մասնագետներ, որոնք աշխատել են նախկին իշխանությունների օրոք համեմատաբար կարևոր պաշտոններում, կոռուպցիոն սկանդալներում ներգրավվածությամբ աչքի չեն ընկել: Երրորդ խումբը Նիկոլ Փաշինյանի դաշնակիցներն են կոալիցիոն կառավարության մեջ մտած այլ կուսակցություններից: Նախատեսվող ընտրությունները հաշվի առնելով՝ նրանց մի մասի հետ համագործակցությունը ժամանակավոր է:


Նոր կառավարության աշխատանքին, փորձագետների կարծիքով, դեռ դժվար է միանշանակ գնահատական տալ, քանի որ դրա ձևավորումից դեռ մեկուկես ամիս է անցել: Առանձին արդյունքներ այժմ արդեն նկատելի են: Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նոր կառավարության գլխավոր ձեռքբերում է անվանել, որ իշխանությունները կատարել են կոռուպցիայի դեմ պայքարի իրենց խոստումը: Միևնույն ժամանակ` հաշվի առնելով, որ Հայաստանում կոռուպցիան համակարգային բնույթ է կրում, ակնհայտ է, որ «հայտարարված անունները միայն այսբերգի գագաթն են»: Նրա կարծիքով՝ ամենագլխավոր խնդիրը, որ նոր իշխանությունները դեռ պետք է լուծեն, կոռուպցիան որպես երևույթ արմատախիլ անելն է, երկրից մեծ գումարների դուրսբերումը թույլ չտալը:


Կոռուպցիայի դեմ պայքարում նոր իշխանությունների հաջողություններն է ընդգծել քաղաքագետ Միքայել Զոլյանը՝ հիշեցնելով կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, նոր հետաքննությունների և ձերբակալությունների մասին: Նա նոր կառավարության առավելություն է որակել գործունեության թափանցիկությունը: Նոր կառավարության թերությունների թվում փորձագետը նշել է բարեփոխումների ընդհանուր ռազմավարության բացակայությունը և տարբեր գերատեսչությունների միջև համակարգված աշխատանքի բացակայությունը: «Եթե Փաշինյանի նկատմամբ կա գրեթե անսահման վստահություն, կառավարության անդամների նկատմամբ վերաբերմունքն ավելի պահանջկոտ է, և նրանք ավելի հաճախ են քննադատության ենթարկվում, քան ինքը՝ Փաշինյանը»,- ասել է քաղաքագետը:


Ռուբեն Մեհրաբյանը նշել է, որ նոր կառավարությունը շատ ժամանակ չունի, և աշնան սկզբին բոլոր չլուծված հարցերը կարող են բարձրացվել ամբողջ սրությամբ:

Դիտվել է՝ 1552

Մեկնաբանություններ