Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Իլհամ Ալիևը ԼՂ հակամարտության կարգավորման գործում մեծ հույսեր է կապում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

Իլհամ Ալիևը ԼՂ հակամարտության կարգավորման գործում մեծ հույսեր է կապում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ
04.07.2018 | 13:33

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորական նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը հանդիսանում է ամենացավալի խնդիրը, դեռևս չի կարգավորվել: Մենք անհամբերությամբ սպասում ենք այն օրվան, երբ կազատագրվեն մեր հողերը, երբ մեր փախստականները և հարկադիր տեղահանվածները կվերադառնան հայրենի օջախներ: Այդ պատճառով մենք մեծ հույսեր ենք կապում ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և անձամբ Ձեզ հետ, պարոն նախագահ, հակամարտության խաղաղ և արդար կարգավորման գործում՝ մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում և միջազգային նորմերին համապատասխան»,- report.az-ի փոխանցմամբ՝ ասվում է Թրամփին ուղղված Ալիևի նամակում:

Դիտվել է՝ 6857

Մեկնաբանություններ