Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Օտարերկրյա ներկայացուցչությունների հետ համագործակցություն

Օտարերկրյա ներկայացուցչությունների հետ համագործակցություն
05.07.2018 | 12:42

Հուլիսի 4-ին տեղի ունենած մամլո ասուլիսին Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներկայացուցչությունների հետ համագործակցությունը:

Բանախոսներն էին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան պարոն Մաթիաս Քիսլերը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտը, ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան տիկին Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեվան, Երևանի «Գյոթե կենտրոնի» ներկայացուցիչ Հասմիկ Մուրադյանը:

Ընդառաջ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին, որն անց է կացվելու Հայաստանում՝ «Ոսկե ծիրանը» ներկայացնում է «Ֆրանկոֆոն երկրների կինոն» ծրագիրը։ Ծրագրին աջակցում է փառատոնի վաղեմի գործընկեր ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը, ինչպես նաև Կանադայի դեսպանությունը։
«Ֆրանկոֆոն երկրների կինոն» մեկնարկելու է հուլիսի 10-ին, ժամը 17:00-ին Մոսկվա կինոթատրոնում Վալերի Մասադյանի «Միլա» ֆիլմով։


Միևնույն ժամանակ կինոփառատոնի բացման ֆիլմն է Ֆրանսիահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Առանձնատունը»։
«Ֆրանկոֆոն երկրների կինոն» ծրագրում ներառված է 15 ֆիլմ։

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնը, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանատունը և Երևանի «Գյոթե կենտրոնը» միասին երկար ճանապարհ են անցել: Կազմակերպությունների միջև արդյունավետ համագործակցությունը սկսվել է դեռևս առաջին «Ոսկե Ծիրան» -ից (2005 թ.) և շարունակվում է առ այսօր։

Ամեն տարի փառատոնը պարբերաբար ներկայացնում է գերմանական լավագույն նոր ֆիլմերի ընտրանին, ինչպես հիմնական մրցութային ծրագրերում, այնպես էլ հատուկ ցուցադրությունների, Երևանյան պրեմիերաների և հետադարձ հայացքների շրջանակներում: «Ստեղծվել է Գերմանիայում»՝ այսպես է այս տարի անվանվում գերմանական ծրագիրը։

Ոսկե Ծիրանն ընդլայնում է օտարերկրյա ներկայացուցչությունների հետ համագործակցությունը։ Այս տարի փառատոնին միացել են Հայաստանում Շվեդիայի և Բուլղարիայի դեսպանությունները։


Շվեդիայի դեսպանությունն աջակցում է աշխարհահռչակ շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանին հարյուրամյա հոբելյանի ծրագրին։ Կցուցադրվի ռեժիսորի ֆիլմերի ընտրանին: Ծրագիրը կբացի ռեժիսոր Յանե Մագնուսոնի «Բերգման․ Մի տարի, մի կյանք» ֆիլմը։
Բուլղարիայի դեսպանությունն աջակցում է «Ոսկե Ծիրանի» մրցութային ծրագրում ներկայացված երկու բուլղարական ֆիլմերին՝ Իլիան Ջևելեկովի «Ամենագոն»-ը (միջազգային խաղարկային մրցույթ ) և Կոստադին Բոնև «Բնաջնջում»-ը (Հայկական համայնապատկեր)։
Շարունակվում է նաև Լենաստանի դեսպանության հետ Ոսկե Ծիրանի երկարատև համագործակցությունը։ Հիշեցնենք, որ գլխավոր մրցույթում ներկայացված է Բերլինի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր «Դեմք» (Մալգոժատա Շումովսկայի )ֆիլմը։

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ