ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը սիսիանցիների հետ

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը սիսիանցիների հետ
05.07.2018 | 13:38

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սյունիքի մարզ: Նա Սիսիանի հրապարակում հանդիպում է քաղաքի ու հարակից բնակավայրերի բնակիչների հետ: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այցն աշխատանքային է` եկել է տեղում խնդիրներին ծանոթանալու և դրանց լուծումը տալու համար:

«Ես ցավում եմ, որ մեր թավշյա, ոչ բռնի հեղափոխության ժամանակ շատ մեղավոր էի զգում ինձ, որ Սյունիքը քայլարշավի «մարշրուտում» տեղ չէր զբաղեցրել, բայց եթե Մեղրիից սկսեինք, հիմա երևի նոր Երևան հասնեինք, մի փոքր արդարացում ունեմ»,- ասաց Փաշինյանը: Խոսելով այցի նպատակի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց ամենամեծ խնդիրն է, որ հաղթանակածի զգացողությունը մարդկանց մեջ պաշտպանվի ոչ թե մեկ ամիս, մեկ տարի, այլ այդ զգացողությունը լինի մշտական։


«Հայաստանի Հանրապետությունը Երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան և հաղթանակածի զգացողությունը պետք է լինի հավիտյան: ՈՒզում եմ ընդգծել, որ դուք եք լինելու ձեր հաղթանակի տերը: Խոնարհվում են յուրաքանչյուրիդ առաջ, հպարտ եմ ձեզանով, սիրում եմ յուրաքանչյուրիդ ու բոլորիդ: Այցը գործնական նպատակ ունի՝ տեղում ծանոթանալ խնդիրներին, լսել ձեր մտահոգությունները, քննարկել և գտնել լուծման ուղիները»,- ասաց նա:


Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հարցուպատասխանի միջոցով կլսի քաղաքացիներին:
Սիսիանի պատմության թանգարանի էքսկուրսավարը բարձրացրեց Բռնակոթի ոռոգման ջրի խնդիրը. «Գյուղն ունի երկու կետ, և այսօր այդ ամբողջ ջուրը աշխատեցնում են միայն ՀԷԿ-երը, և գյուղացու ամբողջ բերքը ոչնչանում է: Խնդրում եմ լուծել այս հարցը»: Փաշինյանն ասաց, որ շատ հարցերի դեպքում ընդամենը քաղաքացիների ասածն ընդունելու է ի գիտություն, այսինքն՝ ճշտելու է, թե ինչ իրավիճակ է և եթե լինեն խախտումներ, անպայման այդ հարցը պետք է լուծվի:


Դարպասի բնակիչներից մեկն էլ ասաց, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչպես են 32 գյուղ միավորվել մեկ համայնքում. «Ոչ ոք ի զորու չէ, որ 32 գյուղին տիրություն անի»: ՀՀ վարչապետն ասաց, որ համայնքների խոշորացման գործընթացը վիճահարույց է և այդ իրավիճակի հետ կապված իր կարծիքին այն է, որ մի պահ դադար առնեն, որ հասկանան, թե ինչ արդյունքներ են գրանցվելու խոշորացման արդյունքում կամ գրանցվելու են, թե ոչ: Սիսիանի քաղաքային հիվանդանոցի լուծարման հարցի մասին Փաշինյանն ասաց, որ հարցը քննարկվել է և լուծման ճանապարհին է:

Դիտվել է՝ 1474

Մեկնաբանություններ