«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Քանի տարի է պետք, որ «Վերին Լարս» անցակետի հարցը վերջնականապես կարգավորվի

Քանի տարի է պետք, որ «Վերին Լարս» անցակետի հարցը վերջնականապես կարգավորվի
05.07.2018 | 22:18

Կառավարություն կառավարության հետևից փոխում ենք, սակայն այս խնդիրն այդպես էլ չի կարգավորվում: Արդեն մի քանի օր է, ինչ «Վերին Լարս» անցակետում դարձյալ կուտակվել են Հայաստանից մեկնող բեռնատար ավտոմեքենաներ, որոնք բարձված են թարմ պտուղ-բանջարեղենով: Օրեր շարունակ «Կազբեկի-Վերին Լարս» հսկիչ անցակետում Հայաստանի բեռնատարները չեն կարողանում սահմանը հատել, իսկ պտուղ-բանջարեղենն էլ փչանում է: Թվում է, սա այնքան անլուծելի հարց է դարձել, որքան Հայաստանի փակ ճանապարհները: Ամեն տարի նույն խնդրի առաջ ենք կանգնում, և ոչ մի կոնկրետ լուծում: Տարբեր կառավարությունների ղեկավարներ ու անդամներ հանդիպում են իրենց վրաց գործընկերների հետ, սակայն երբեք այս հարցին հստակ լուծում չի տրվում:


Վրացիները ռուսներին են մեղադրում, վերջիններս էլ որոշակի պատճառներ են բերում, սակայն ակնհայտ է, որ երկու կողմերն էլ մշտապես խնդիրներ են ստեղծում սահմանի վրա, ու ամեն տարի Հայաստանը բախվում է այդ խնդիրներին: Այսինքն` երկու երկրի «ջրերը» նույն առվով չեն հոսում, բայց տուժում է Հայաստանը: Ամեն տարի Հայաստանի տարբեր պաշտոնյաներ «լոկալ» լուծումներ են տալիս, մի ինչ-որ պահի խնդիրը լուծվում է, հետո նորից նույն վիճակին են վերադառնում: Մինչդեռ, այս սահմանը մեզ համար կենսական նշանակություն ունի և ժամանակն է հասկանալու, թե ինչպես պետք է կարգավորել խնդիրը, թող իրար հետ հարցեր պարզեն, բայց ոչ Հայաստանի հաշվին: Կհաջողվի՞ Հայաստանի որևէ կառավարության այս հարցը մեկընդմիշտ լուծել:


Իսկ եթե սա պայմանավորված չէ վրաց-ռուսական խնդիրներով, այլ Հայաստանի հանդեպ վերաբերմունք է, ավելի վատ, քանի որ սա նշանակում է, որ մեր երկրի իշխանությունները երբևէ չեն կարողացել մի անցակետի հարց անգամ կարգավորել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2695

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ