Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Փաշինյան․ Հայաստանում իշխանների, իշխանիկների ժամանակը անցել է

Փաշինյան․ Հայաստանում իշխանների, իշխանիկների ժամանակը անցել է
05.07.2018 | 22:20

«Հայաստանում տեղական իշխանների, իշխանիկների ժամանակը անցել է, ֆեոդալների ժամանակը անցել է»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այսօր Գորիսում հանդիպման ժամանակ իր ելույթում Փաշինյանը շեշտեց․ «Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատ է և հպարտ է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պատասխանատու է իր երկրի համար, և մենք իրար հետ այդ պատասխանատվությունը անմնացորդ կրելու ենք: Սա է մեր հիմնական ուղերձը»:

Շնորհավորելով գորիսցիներին Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ վարչապետը ասաց․«Կարծում եմ, որ մենք մեծ նվաճում ունենք Հայաստանի Սահմանադրության ընդունումից 23 տարի անց: Սահմանադրության 2-րդ հոդվածում գրված է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և էսօր ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ դրա կապակցությամբ»: «ՀՀ-ի տերը Հայաստանի ժողովուրդն է, ՀՀ վարչապետը և մյուս պաշտոնյաները ծառայում են ժողովրդին՝ սա՜ է այն փոփոխությունը, որ տեղի է ունեցել, էս կարևոր փոփոխությունը, ձեր հաղթանակը երբեք, ոչ մի պատճառով, որևէ դեպքում ձեր ձեռքից բաց չթողնեք, որովհետև էս է բանաձևը բոլոր խնդիրները լուծելու: Դուք պետք է ունենաք իշխանություն, որը ծառայում է ձեզ, դուք ունեք իշխանություն, որը ծառայում է ձեզ, և երբեք թույլ չտաք, որ Հայաստանում հաստատվի մի իշխանություն, որը ծառայում է կլաններին, որը ծառայում է կոռուպցիային, որը ծառայում է թալանին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:


Գորիսի կենտրոնում հանդիպումից հետո վարչապետը քաղաքապետարանի շենքում մոտ 40 րոպե հանդիպում ունեցավ Սյունիքի գյուղերի, քաղաքների ղեկավարների հետ, նրան ամենատարբեր հարցեր էին ուղղում, խնդրում լուծել ջրագծի, լքված շենք-շինությունների հարցերը, գյուղտեխնիկա էին խնդրում:
Փաշինյանը, ամփոփելով բոլոր հարցադրումները, ասաց, որ ամեն համայնքից երկուական ամենակարևոր հարցերին կփորձի լուծում տալ:

Դիտվել է՝ 1161

Մեկնաբանություններ