Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Փոքր կրպակները փակվում են

Փոքր կրպակները փակվում են
06.07.2018 | 01:30

Վարչապետ դառնալու առաջին իսկ օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԴՄ կտրոններով առևտուր անելու պարտադրանքի մասին: Տնտեսական քաղաքականության առումով, անշուշտ, դրական երևույթ է, սակայն, ըստ ՓՄՁ-ների, ունի նաև խանգարող հանգամանք:

Մինչ այդ նկատենք, որ այսօր վարչապետը հայտարարել է, թե հարկերի հավաքագրման 49 միլիարդ դրամի աճ ունենք` հանած ԱԱՀ-ն: Այս թիվը բավական տպավորիչ է, եթե դրան զուգահեռ տնտեսությանը նոր շունչ հաղորդելու ազդակներ երևան, մինչդեռ տնտեսությունում հակառակ գործընթացներն են նկատվում: Վերջին շրջանում փոքր ու միջին որոշ ձեռնարկատերերի կրպակները փակվում են կամ էլ դրա եզրին են: «Ամբողջովին» ՀԴՄ կտրոններով աշխատելու հանգամանքը նրանց կանգնեցրել է խոշոր խնդիրների առաջ, չեն կարողանում եկամուտ ստանալ և պահել իրենց կրպակները: Խնդրի մասին բազմիցս իրազեկել են կառավարությանը, գործադիրն էլ խոստացել է հարկային փոփոխություններ անել: Դիմել են նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, վերջինս էլ անձամբ հավաստել է, որ իրավիճակը կշտկեն, սակայն դեռ ձայն-ծպտուն չկա:


ՈՒ մինչ կառավարությունը փոփոխությունների մասին է մտմտում, որոշ փոքր կրպակներ արդեն փակվել են, միջին ձեռնարկատերերն էլ դեռ պայքարում են։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ՓՄՁ-ների հետ հանդիպում էր կազմակերպել՝ քննարկելու նրանց խնդիրները, սակայն օրվա քննարկումների ծիրում հարկային օրենսգրքի վերաձևում չի ուրվագծվում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ