Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Քարեր ժողովելու ժամանակը

Քարեր ժողովելու ժամանակը
06.07.2018 | 03:39

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում չանցկացնելու վերաբերյալ Անգլիայի տված խաղերին բազմիցս ենք անդրադարձել: Թունդ կռվազանի պես այն մինչև վերջ կռիվ տվեց՝ սեփական մարզակառույցները, ենթակառուցվածքները պահելով հարյուրտոկոսանոց պատրաստվածության մեջ՝ հուսալով, որ առաջնությունը ռուսների ձեռքից կխլեն, կբերեն թագուհու ոտքերի տակ կփռեն: Չեղավ:

Մեծ Բրիտանիայի երազածը չեղավ ու շատ բաներում չեղավ հենց այն պատճառով, որ Ռուսաստանի գլխին Պուտին ձյաձյա կա, սեփական երկրի քաշն ու կշիռն իմացող ղեկավար, ում անգամ հազար ու մի տեսակի սանկցիաները չկոտրեցին:
Սակայն Անգլիային իր այս ցավով թողնենք դինջանա, բայց վախենամ, որ այդ գործընթացը ցավալիորեն կարճ տևի: Բանն այն է, որ Անգլիայի հավաքականը շատ էլ լավ է հանդես գալիս այս առաջնությունում: Այն արդեն մեկ քառորդ եզրափակիչ է դուրս եկել, որտեղ մրցելու է Շվեդիայի ընտրանու հետ: Մեկ քառորդն ինքնին արդեն լուրջ փուլ է՝ պահանջվածից ավելի ներկայացուցչական լինելու համար, իսկ սա նշանակում է, որ եթե երկրում արդեն իսկ չեն մտմտացել հեղինակավոր պատվիրակությամբ Ռուսաստան ժամանելու մասին, պարտավոր են մտմտալ ու եթե ոչ ավելի ներկայացուցչական՝ ասենք թագավորական ընտանիքի, գոնե երկրի վարչապետի մակարդակով:


Սակայն այստեղ էլ կա խոշոր սակայն: Բանն այն է, որ Սկրիպալների հայտնի գործով մեր հարգարժան Թերեզա Մեյ ծյոծյան չափից ավելի է ջուր պղտորել ու հիմա մի տեսակ ամոթի պես բան է դառնում բացել այն մեկի դուռը, ում շեմին էն անդուր բանից ես արել: Սակայն գոյություն ունի ֆուտբոլային համայնք, ու այդ համայնքը խի՜ստ զորավոր է: Այն կարող է լրջորեն զայրանալ ու հարազատ հավաքականին չհարգելու համար Թերեզա Մեյից թողնել անվան ու ազգանվան սկզբնատառերը:
Գուցե թե այստեղ հետագա ասելիքի մասով հեռանում ենք ֆուտբոլային թեմայից, սակայն չենք էլ կարող չնշել, որ մոտակա օրերին կայանալու է Պուտին-Թրամփ այնքան երկար սպասված հանդիպումը, և աշխարհի այս երկու հսկաների զրույցում կարող են շոշափվել այնպիսի կարևորությամբ հարցեր, որ Թերեզա Մեյը նույնիսկ լուսանցքում հայտնվելու բախտից զրկվի: Այնպես որ, եթե բանականության մթագնման ինչ-որ տարրեր էլ կարող են նկատվել ոմնի կամ ոմանց մոտ, վատ չի լինի գոնե հետևել Սուրբ գրքում բանաձևված ճշմարտությանը՝ կա նաև քարեր ժողովելու ժամանակ:

«ՉԷԻՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԱՆԳԱՄ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐՆ ՈՒ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ»
Մեկ ութերորդ եզրափակչում Անգլիայի ընտրանին հաղթահարեց կոլումբիական արգելքը՝ իր պատմության մեջ առաջին անգամ այս փուլն անցնելով տասնմեկմետրանոցների օգնությամբ: Այս դիմակայությունում Անգլիայի ընտրանին հաշվի մեջ առաջ էր մինչև հանդիպման հիմնական ժամանակի ավարտը, սակայն մրցակիցը կարողացավ հաշիվը հավասարեցնել ու հանդիպումը տեղափոխել լրացուցիչ խաղաժամանակ:


Այն հարցին, թե դուք ինչպես կարողացաք հաղթահարել հոգեբանական այդ ծանր պահը, անգլիացի մարզիչ Պոլ Էշուորտն ասել է. «Իրականում շատ ծանր էր: Կոլումբիան շատ վտանգավոր մրցակից է, սակայն կարծում եմ, որ խաղի մեծ ժամանակում մենք ավելի լավ էինք նայվում: Միայն վերջին տասնհինգ րոպեին մրցակիցը կարողացավ մեզ ճզմել, սակայն հետո մենք կարողացանք նախաձեռնությունը կրկին մեր ձեռքը վերցնել: Այդուհանդերձ, խաղն անհավանականորեն նյարդային ստացվեց»:
Անդրադառնալով հարցին, թե ինչ է մտածում հետագա փուլում Անգլիայի ընտրանու մասնակցության առնչությամբ, նա ասել է. «Ես կարծում եմ, որ Անգլիան ու Ռուսաստանն այստեղ նույն իրավիճակում են հայտնվել այն առումով, որ մունդիալից առաջ մեր առաջ գնալու շանսին ոչ ոք չէր հավատում, անգամ սեփական երկրպագուներն ու լրագրողները: Սա բոլորի համար դարձել է ամենամեծ անակնկալը: Կարծում եմ՝ մենք բոլոր շանսերն ունենք երկարացնելու առաջնությունում մնալու մեր հնարավորությունն ու հաջող հանդես գալու հետագայում»:

Մարդին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3438

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ