ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Եկել է ճանապարհը զիջելու ժամանակը»

«Եկել է ճանապարհը  զիջելու ժամանակը»
06.07.2018 | 03:43

2017-2018 թթ. մրցաշրջանն իսպանական ֆուտբոլում վերջինն էր կատալոնական «Բարսելոնի» արդեն նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինիեստայի համար։ Ֆուտբոլի այս աշխարհի առաջնության շրջանակներում նա, ինչպես հայտնի է, Ռուսաստան ժամանեց որպես ճապոնական «Վիսել Կոբի» ակումբի ֆուտբոլիստ։ Ռուսաստանից կրած պարտությունից հետո Իսպանիայի հավաքականը դուրս մնաց աշխարհի առաջնությունից՝ ռուսների հետ խաղը նրա համար վերածելով երկրի հավաքականում վերջին մրցելույթի։ Երկրպագուներին ուղղված բաց նամակում Ինիեստան հայտնել է, որ ինքը պաշտոնապես հրաժեշտ է տալիս Իսպանիայի հավաքականին. «14 տարի առաջ ես առաջին անգամ հագա ազգային հավաքականի մարզաշապիկը: Երբեք չեմ մոռանա այդ պահը: Դա և՛ երազանք էր, և՛ մեծ պատասխանատվություն: Իմ բախտը բերեց, որ ես խաղացի Իսպանիայի հավաքականի լավագույն սերնդի հետ, որը կարողացավ մեծ նվաճումների հասնել: Բոլորին շնորհակալություն եմ հայտնում, շատ հաճելի էր այսքան տարի ձեզ հետ կիսել հավաքականի հանդերձարանը: Եկել է ճանապարհը զիջելու ժամանակը: Սա հեշտ որոշում չէր: Այս մասին մի քանի ամիս մտածել եմ: Հիմա մենք հիանալի ֆուտբոլիստներ ունենք, և այսուհետ նրանք մեկ երկրպագու ավելի կունենան, որը բոլոր հարցերում աջակցելու է իր հավաքականին: Չեմ կասկածում, որ նրանց հիանալի ապագա է սպասում: Շնորհակալություն եմ հայտնում Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային այս տարիների ընթացքում իմ կողքին լինելու համար: Ընդմիշտ «Կարմիրների» հետ: Եվ վերջապես, հատուկ շնորհակալություն եմ հայտնում ընտանիքիս: Շնորհակալ եմ անգնահատելի աջակցության և միշտ կողքիս լինելու համար: Լավագույն բարեմաղթանքներով՝ Անդրես Ինիեստա»:

Մարդին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2412

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ