«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Կաթողիկոսի հրաժարականը պահանջող ակտիվիստները ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք

Կաթողիկոսի հրաժարականը պահանջող ակտիվիստները ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք
06.07.2018 | 18:26

Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետի հրաժարականը պահանջող ակտիվիստները ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք։
«Քիչ առաջ հայտնի նախաձեռնության անդամները ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։ Նրանք որևէ կերպ տրամադիր չեն ունկնդիր լինելու եկեղեցականների հորդորներին դադարեցնելու նման անընդունելի և դատապարտելի վարվելակերպը»,- Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ իրենց վրա է հարձակվել մի քանի հոգևորական, Դիվանատան շենքում են նաև ոստիկաններ։
«Քիչ առաջ դիվանապետն այստեղ խոստովանեց, որ կաթողիկոսը սուրբ գեղարդից կտոր է կտրել և տվել ուրիշի։ Հիմա բոլորս այստեղ ենք և չենք գնալու, մինչև կաթողիկոսը հրապարակավ չասի, թե ինչպես է կտրել և վաճառել գեղարդը»,- ասաց Կարեն Պետրոսյանը։ Ակտիվիստը նշեց նաև, որ այդ տարածքից ոչ ոք իրենց դուրս հանելու իրավունք չունի։ «Սա մեր տարածքն է։ Մենք եկել ենք ժողովին մասնակցելու, իրենք ապօրինի ժողով են անում»,- ասաց Կարեն Պետրոսյանը։


Հարցին, թե օրինակա՞ն են արդյոք ակտիվիստների գործողությունները, Կարեն Պետրոսյանը պատասխանեց. «Եթե իրավունք չունենք մտնելու տարածք, թող ոստիկանություն կանչեն, բերման ենթարկեն»:

Դիտվել է՝ 1483

Մեկնաբանություններ