Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նաիրա Զոհրաբյան. Էդուարդ Բաբայանը որևէ մեկին չի հարվածել

Նաիրա Զոհրաբյան. Էդուարդ Բաբայանը որևէ մեկին չի հարվածել
06.07.2018 | 23:49

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրաժարվում է մեկնաբանել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի մասնակցությամբ միջադեպը և հերքում է, որ նա մարդ է ծեծել։


«Այս պահին որևէ մեկնաբանություններ չեմ կարող անել կատարվածի վերաբերյալ, բայց կարող եմ ասել, որ տուժողը հստակ ներկայացրել է իր խոսքը, որևէ հարված չի եղել Էդուարդ Բաբայանի և որևէ անձի կողմից։ Խնդրում եմ՝ հիմք ընդունեք տուժողի հայտարարությունը։ Այս թեմայի վերաբերյալ որևէ հարցի ես չեմ պատասխանելու»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

Դիտվել է՝ 2183

Մեկնաբանություններ