Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՀ նախագահ. Արցախի հիմնախնդրի լուծման հարցում բանակցությունները վարողը վարչապետն է

ՀՀ նախագահ. Արցախի հիմնախնդրի լուծման հարցում բանակցությունները վարողը վարչապետն է
08.07.2018 | 00:17

Արցախի հիմնահարցի լուծման հարցում ուժային լուծումներն ընդունելի չեն: Ցանկացած ռազմական լուծում փնտրելու ճանապարհ լինելու է ողբերգական բոլորի համար՝ և Արցախի, և Հայաստանի, և Ադրբեջանի, որովհետև պատերազմը չի լինելու փոքր, չի լինելու քառօրյա պատերազմ, հսկայական թվով զենքեր կան տարածքում և լինելու է լրիվ դեստրուկտիվ` «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն. ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական ֆորումի» ժամանակ ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահի խոսքով՝ եթե որևէ մեկը կասկածում է, որ պատերազմից հետո շարունակելու է, օրինակ՝ շահագործել բնական ռեսուրսները, նավթ վաճառել, դա այդպես չէ:

«Ռեգիոնի համար անկայունությունը, ռազմական գործողությունները լինելու են ողբերգական: Այդտեղ թող ոչ ոք կասկած չունենա: Հետևաբար լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են:
Արցախի ներկայացուցիչները բանակցային սեղանի շուրջ նախկինում եղել են, և հետո ՀՀ երկու նախագահները ներկայացրել են ոչ միայն Հայաստանի տեսակետը: Այսօր վարչապետն է բանակցողը, բանակցային քաղաքականության ձևավորողը վարչապետն ու ՀՀ արտաքին գործերի նախարարն են»,- ասաց Արմեն Սարգսյանը:


Ինչ վերաբերում է երկրի նախագահին, Արմեն Սարգսյանն ասաց, որ իր դերն այստեղ լինելու է խորհրդականի. «Իմ տարիների փորձը կփոխանցեմ իրենց՝ աջակցել ու սատարել և լինել համար մեկ դեսպանը այն քաղաքականության, որը մեր երկիրը վարում է»:

Դիտվել է՝ 7187

Մեկնաբանություններ