«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«GAIFF Pro»-ն գործուն վիճակում

«GAIFF Pro»-ն գործուն վիճակում
09.07.2018 | 17:14

Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Իրատեսի» նախորդ հրապարակումներից մեկում 15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում ստեղծված է «GAIFF Pro» հարթակը՝ կինոգետ Մելիք Կարապետյանի ղեկավարությամբ:


«GAIFF Pro»-ին մասնակցում են մի շարք կինոնախագծեր ու հետարտադական ընթացքում գտնվող ֆիլմեր: Կինոնախագծերը հետևյալներն են՝ Ալիի բնությունը, Լևան Չեթին (Թուրքիա), Քանի դեռ երկինքը թույլ է տալիս, Թամարա Ստեփանյան (Հայաստան), Սոհրաբի մահը, Մասուդ Սոհեիլի (Իրան), Վարորդը, Լուսինե Սարգսյան (Հայաստան), H-easter-ics, Սոփիո Ճինճարաուլի (Վրաստան), Հույսը, Օրհան Ինչե (Թուրքիա), Ստվերը, Լիլիթ Մովսիսյան (Հայաստան), Լուռ տունը, Ֆարնազ Ջուրաբչիան, Մոհամմադրեզա Ջուրաբչիան (Իրան), Շուշիի պատմությունը, Բեհդադ Ավանդ Ամինի (Իրան), Բուսակերական այգի հակամարտության գոտում, Բեսիկ Սոլոմանաշվիլի (Վրաստան), Բարու ձայնը, Ֆրաթ Յաղզ Զաֆեր (Թուրքիա): Հետարտադրական փուլում գտնվող ֆիլմերն են՝ Սև ձիերի մահը, Ֆերիտ Քարահան (Թուրքիա), Հարվածային երաժիշտը, Կոնստանտին (Կոտե) Կալանդաձե (Վրաստան), Ես նույնպես այստեղ եմ, Կըվըլչըմ Աքայ (Թուրքիա), Ճանապարհ, Վահան Սեթոյան, Ռուբեն Ղազարյան (Հայաստան), Ստալինն այսօր, Քեթևան Նոզաձե (Վրաստան), Թիմ 12, Սիլվա Խնկանոսյան (Հայաստան), Գայլերի հետ վազող կանայք, Ամիր աթհար Սոհեիլի (Իրան):


Հուլիսի 9-ին, այս ծրագրի շրջանակներում, ՀԲԸՄ-ի սրահում եվրոպական մի շարք ֆոնդեր են ներկայացել, որոնք Գերմանիայից են, Հոլանդիայից, այլ երկրներից: Նրանք մասնակիցներին իրազեկում են, թե ինչպես են աշխատում, ինչ սկզմունքներով են գործի դնում այս կամ այն մեխանիզմը, որն է իրենց դիմելու կարգն ու կերպը: Նախագծին մասնակցություն ունեն նաև «GAIFF Pro»-ում չընդգրկված հայ կինոգործիչները, որոնք ունեն «GAIFF Pro»-ի բեյջեր:
Հուլիսի 9-13-ին՝ առավոտյան ժամը 10:00-11:00 ընկած հատվածում, կինոգործիչները լինում են այս աշխատանքների դաշտում և մասնակցում կինոգործունեությանը վերաբերող տարբեր հարթակների:


Մենք ևս այցելեցինք նախագծին հատկացված սրահ և ականատես եղանք եռուն աշխատանքային մթնոլորտի: Հուսանք, որ այսպես կստեղծվի անխափան գործող մի խողովակ, որը կնպաստի հայկական կինոյի առաջընթացին:

Լուսանկարներ

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3535

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ