Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Կորյուն աբեղա Առաքելյանին կարգալույծ անելու հարցը քննվում է. Տեր Ասողիկ քահանա Կարապետյան

Կորյուն աբեղա Առաքելյանին կարգալույծ անելու հարցը քննվում է. Տեր Ասողիկ քահանա Կարապետյան
09.07.2018 | 22:06

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող Սուրբ Գայանե վանքի վանահայր Տեր Կորյուն աբեղա Առաքելյանին կարգալույծ անելու հարցը քննվում է, վճիռը շուտով կհրապարակվի` լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

«Հարցը քննվում է կարգապահական հանձնախմբի կողմից, վճիռը հավանաբար շուտով կկայացվի»,- ասաց Տեր Ասողիկը: Նա նշեց, որ եթե Կորյուն աբեղան մնա անդրդվելի իր ոչ կարգապահական վարքի մեջ, եկեղեցական բարձրագույն իշխանությունը, ընդունված կարգի համաձայն, կարգապահական հանձնաժողովում հարցը քննարկելուց ու վճռելուց հետո կներկայացնի Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությանը: «Վեհափառ Հայրապետն է, որ իրավասություն ունի կարգապահական հանձնախմբի որշումը հաստատելու և իրագործելու»,-ասաց Մայր Աթոռի ներկայացուցիչը: Տեր Ասողիկի համար Կորյուն աբեղան չի կարող համարվել Հայ Առաքելական եկեղեցու միաբան ու առհասարակ հոգևորական:

«ՈՒխտապահ, հավատքով հոգևորականը նման հանդգնություն, սրբապղծություն թույլ չէր տա իրեն: Եթե մենք հավատում ենք Աստծուն, կրում ենք մեր Սուրբ եկեղեցու սքեմը ու մեր ճակատին ունենք՝ ձեռնադրությամբ ու օծմամբ սրբալույս մյուռոնով խաչը, մենք երբեք այդպիսի արարք մեզ թույլ չէինք տա: Ես խիստ կասկածում եմ, որ նա ճշմարիտ քրիստոնյա է»,-ասաց Տեր Ասողիկը՝ Հայր Կորյունի հասցեին:

Դիտվել է՝ 1962

Մեկնաբանություններ